Տպել
23.09.2019
Հանձնաժողովի ներկայացուցիչները մանրամասներ են ներկայացրել համատեղ նիստի աշխատանքներից
1 / 5

Սեպտեմբերի 23-ին ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը, մշտական հանձնաժողովի տեղակալ Արմեն Փամբուխչյանը, հանձնաժողովի անդամներ Էդուարդ Անդրեասյանն ու Ալեքսեյ Սանդիկովը հրավիրված ասուլիսի ընթացքում մանրամասներ են ներկայացրել  սեպտեմբերի 17-ին Մոսկվայում տեղի ունեցած ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի եւ ՌԴ ԴԺ Պետական դումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի համատեղ նիստի աշխատանքներից:

Հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանի տեղեկացմամբ՝ նիստի օրակարգում ընդգրկված են եղել Եվրասիական ինտեգրման գործընթացներում Հայաստանի եւ Ռուսաստանի խորհրդարանների մասնակցությանը, ՀԱՊԿ ԽՎ գործունեությանը, հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցությանը վերաբերող հարցերը:

Պատգամավորն առանձնացրել է երեք կարեւոր խնդիր, որոնց վերաբերյալ ձեռք են բերվել հստակ պայմանավորվածություններ. ռուսական կողմը կշարունակի Հայաստանի ատոմակայանի վարկավորման գործընթացը, մինչեւ հունվար կլուծվի հայկական վարորդական իրավունքի հետ կապված հարցը: Նիստում քննարկվել է նաեւ  ՀԱՊԿ-ի շրջանակում ՀԱՊԿ անդամ մեկ երկրի կողմից ոչ ՀԱՊԿ անդամ մեկ այլ երկրի հարձակողական նշանակության կործանիչ զենքերի մատակարարման հարցը:

ԱԺ պատգամավոր Արմեն Փամբուխչյանը նշել է, որ ռուս գործընկերների հետ որոշել են երկկողմ հարաբերություններում ծագող խնդիրների վերաբերյալ գտնել համատեղ լուծումներ: Ըստ բանախոսի՝ նմանօրինակ գործակցությունն առավել կամրապնդի երկուստեք հարաբերությունները:

ԱԺ պատգամավոր Էդուարդ Անդրեասյանի հավաստմամբ՝ ՌԴ պետական դումայում բոլոր հանդիպումներն ու քննարկումները եղել են կառուցողական:

ԱԺ պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը կարեւորել է համայնքների հետ համագործակցության խնդիրները, ինչպես նաեւ մեր երկրում հայկական դպրոցներում ռուսական դասաժամերի ավելացման ու տարբեր միջոցառումների կազմակերպման հարցերը:

Բանախոսները պատասխանել են լրագրողների հարցերին: 
 


23.09.2019
Քննարկվել են ինքնակամ կառույցներին, տարածքային կառավարման մարմինների լիազորություններին, ջրօգտագործման թույլտվությանը վերաբերող օրենսդրական նախաձեռնություններ
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 23-ի նիստում Վարազդատ Կարապետյանի նախագահությամբ քննարկվել է «ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը: Հիմնական զեկուցող...

23.09.2019
ՀՀ ԱԺ նախագահն այցելել է Ղազախստանի ժողովուրդների ասամբլեայի Բարեկամության տուն
Եվրասիայի երկրների խորհրդարանների խոսնակների 4-րդ համաժողովի շրջանակում Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 23-ին այցելել է Ղազախստանի ժողովուրդների ասամբլեայի Բարեկամության տուն, որտեղ ծանոթացել է տարբեր երկրների, այդ թվում՝ հայկական բաժնի աշխատանքներին: Բարե...

23.09.2019
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Մոլդովայի Հանրապետության Խորհրդարանի նախագահ Զինաիդա Գրեչանիի հետ
Եվրասիայի երկրների խորհրդարանների խոսնակների 4-րդ համաժողովի շրջանակում  Ղազախստանի մայրաքաղաք Նուր Սուլթանում սեպտեմբերի 23-ին կայացել է ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի եւ Մոլդովայի Հանրապետության Խորհրդարանի նախագահ Զինաիդա Գրեչանիի հանդիպումը: Կողմերը կարեւորել են երկու երկրների մ...

23.09.2019
Ամփոփվել են ՍԾՏՀ ԽՎ տնտեսական, առեւտրի, տեխնոլոգիական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովի աշխատանքները
Սեպտեմբերի 23-ին ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներ՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանն ու պատգամավոր Արտակ Մանուկյանը հրավիրված ասուլիսում մանրամասներ են ներկայացրել Թուրքիայի Գիրեսուն քաղաքում տեղի ունեցած ՍԾՏՀ ԽՎ տնտեսական, առեւտրի, տեխնոլոգիական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովի 5...

23.09.2019
Կարեւորվել են աշխատանքի տեսչական մարմնի գործունեության լիազորություների ընդլայնումը, մասնագիտական կարողությունների զարգացումը
Սեպտեմբերի 23-ին ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հերիքնազ Տիգրանյանը հանդիպել է ԱՄՆ Պետական դեպարտամենտի Ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ աշխատանքի բյուրոյի միջազգային աշխատանքային հարցերի գրասենյակի ներկայացուցիչ Սարա էփշտեյնի, ԱՄՆ դեսպանատ...

23.09.2019
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 16:30-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ:     ...

23.09.2019
Կարեւորվել է Հայաստանում գործուն արհմիությունների մասին օրենք ունենալու հարցը
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը սեպտեմբերի 23-ին հանդիպել է ամերիկյան «Էս Ի Այ Յու» կազմակերպության Կալիֆորնիայի գրասենյակի պատասխանատուների հետ: Կազմակերպությունը զբաղվում է աշխատավորների շահերի պաշտպանության հարցերով: Հանդիպ...

23.09.2019
ՀՀ Ազգային ժողովն ընդունել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը
Սեպտեմբերի 23-ին ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ քննարկել է Կառավարության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ըն...

23.09.2019
«ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին տրվել է դրական եզրակացություն
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 23-ի արտահերթ նիստում, որը նախագահել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովիկ Աղազարյանը, երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է տրվել Կառավարության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»...