Տպել
24.09.2019
Կարեւորվել են կինոյի ոլորտում նախատեսվող բարեփոխումները
1 / 3

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ Հարություն Բաբայանի, Աննա Կոստանյանի, Վահագն Թեւոսյանի եւ «ԻՖԿԱ» Հայաստանի անկախ կինոգործիչների համայնքի նախաձեռնությամբ սեպտեմբերի 24-ին տեղի է ունեցել հանդիպում Կոսովոյի կինոկենտրոնի նախագահ, պրոդյուսեր, Կինոյի մասին օրենքի նախագծի մշակման փորձագետ Արբեն Ժարկուի հետ:

Արբեն Ժարկուն ներկայացրել է իր մասնագիտական անցած ուղին եւ կինոյի ոլորտում ունեցած հաջողության պատմությունը: Ըստ նրա՝ կինոն մեծ դերակատարություն կարող է ունենալ աշխարհում փոքր երկրները ճանաչելի դարձնելու գործում: Կոսովոյի կինոկենտրոնի նախագահը պատրաստակամություն է հայտնել կամավոր հիմունքներով կիսվել փորձառությամբ, ՀՀ կինոյի մասին օրենքի մշակման ընթացքում տրամադրել փորձագիտական խորհրդատվություն:

«ԻՖԿԱ» Հայաստանի անկախ կինոգործիչների համայնքի ներկայացուցիչները խոսել են հայկական կինեմատոգրաֆիայի զարգացմանը վերաբերող հարցերի մասին, ներկայացրել  առաջիկայում իրենց անելիքները:

Հայ խորհրդարանականները կարեւորել են Արբեն Ժարկուի՝ հայ կինոյի զարգացման գործում ներգրավվածություն ունենալը եւ հույս հայտնել, որ վերջինիս հետ համագործակցությունը կլինի շարունակական:


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...