Տպել
25.09.2019
Քննարկվել են արդյունագործական ձկնորսության զարգացմանը եւ վառելանյութի այլընտրանքային տարբերակներին վերաբերող հարցեր
1 / 4

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած աշխատանքային քննարկման ընթացքում անդրադարձել է Սեւանա լճում արդյունագործական ձկնորսության խնդիրներին եւ անտառամերձ գյուղերում վառելանյութի այլընտրանքային տարբերակներին վերաբերող հարցերին:

Քննարկմանը մասնակցել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանը, Բնապահպանության եւ ընդերքի տեսչության պետի տեղակալ Իգոր Սարգսյանը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կենսաբազմազանության եւ անտառային քաղաքականության վարչության պետ Արթուր Պետրոսյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Վահե Մացակյանը, ոլորտի փորձագետներ, համայնքի բնակիչներ:

Տնտեսական եւ էկոլոգիական բացառիկ նշանակություն ունեցող Սեւանա լիճն իր եզակի ու հարուստ ֆլորայով եւ ֆաունայով կարեւոր տեղ ունի հանրապետության կենսաբազմազանության համակարգում:

Հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը, խոսելով ձկնարդյունաբերության զարգացման եւ ապօրինի ձկնորսությունը կանխելուն վերաբերող խնդիրների մասին, կարեւորել է նաեւ ձկնապաշարների վերականգնման հարցը:

Քննարկման մասնակիցներն անդրադարձել են ձկնորսների աշխատանքային պայմաններին, ձկնորսության համար նախատեսված նավակների լիցենզավորման, համապատասխան տեխնիկայով վերազինելու, ծովամթերքի մթերման կետերի ապահովման խնդիրներին:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը կարեւորել է Սեւանա լճի պաշարների վերագնահատումը եւ մշտադիտարկման անցկացումը:

Խոսելով վառելանյութի այլընտրանքային տարբերակների մասին՝ մասնակիցները նշել են, որ ապօրինի անտառահատումների դեմ պայքարի լավագույն միջոցը, թերեւս, այլընտրանքային վառելանյութով ապահովելն է: Ներկայում քննարկվում է քարածուխի, բրիկետի՝ պետության կողմից ներկրման եւ սուբսիդավորման հարցը:
 


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...