National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
21.09.2019

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
21.09.2019
ԱԺ պատգամավորների գործուղումներ

Աշխատանքային այցով 2019 թվականի սեպտեմբերի 24-27-ը ներառյալ Թբիլիսի (Վրաստան) կգործուղվեն Հայաստան-Վրաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Լենա Նազարյանը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, Ազգային ժողովի պատգամավորներ Հայկ Գեւորգյանը, Վահագն Թեւոսյանը, Արկադի Խաչատրյանը, Արմեն Խաչատրյանը, Քրիստինե Պողոսյանը:

«Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի հրավերով «Գերմանիան եւ Արեւելյան գործընկերությունը՝ տասը տարի անց» թեմայով կլոր սեղան-քննարկմանը մասնակցելու համար 2019 թվականի սեպտեմբերի 22-24-ը ներառյալ Բեռլին (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն) կգործուղվի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Միքայել Զոլյանը:

Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) իրավական եւ քաղաքական հարցերի հանձնաժողովի 54-րդ նիստին մասնակցելու համար 2019 թվականի սեպտեմբերի 24-26-ը ներառյալ Սոչի (Ռուսաստանի Դաշնություն) կգործուղվի ՍԾՏՀ ԽՎ-ում Հայաստանի Հանրապետության պատվիրակության անդամ, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը (2019 թվականի սեպտեմբերի 24-25-ը ներառյալ):

Թվային տնտեսության զարգացման եւ Եվրոպա-Ռուսաստանի Դաշնություն առավել սերտ տնտեսական փոխգործակցության շրջանակներում տեղի ունենալիք միջազգային համաժողովին մասնակցելու համար 2019 թվականի սեպտեմբերի 26-27-ը ներառյալ Կալինինգրադ (Ռուսաստանի Դաշնություն) կգործուղվի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS