«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված եւ նրանց կողմից ընդունված ֆինանսական եւ այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը եւ արժանահավատությունը ուսումնասիրելու նպատակով իրավունքի ուժով ստեղծվել է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով:
«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանող Ազգային ժողովի որոշման նախագիծը կքննարկվի հոկտեմբերի 1-ին գումարվող Ազգային ժողովի հերթական նիստերում»,- նշված է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարության մեջ:
Նվազագույն աշխատավարձը 68.000 դրամ սահմանելու օրինագծին տրվել է դրական եզրակացություն
ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 26-ին հրավիրած հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություններ են ստացել «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխո...
Լենա Նազարյանի գլխավորած պատվիրակության հանդիպումները Վրաստանում
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի ղեկավար Լենա Նազարյանի գլխավորած պատվիրակությունը Վրաստանի Խորհրդարանի նախագահի տեղակալ, Վրաստան-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Գիորգի Վոլսկիի հրավերով սեպտեմբերի 24-27-ը գտնվում է Վրաստանում: Սեպտեմբերի 25...
Արարատ Միրզոյանը մասնակցել է ԵՊՀ գիտական խորհրդի հանդիսավոր նիստին
ԵՊՀ հիմնադրման 100-ամյակի միջոցառումների շրջանակում սեպտեմբերի 26-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մասնակցել է Մայր բուհի գիտական խորհրդի հանդիսավոր նիստին: Խորհրդարանի ղեկավարը հանդես է եկել ելույթով: «Տիկնայք եւ պարոնայք, հարգարժան դասախոսներ, սիրելի ուսանողներ, սրտանց շնորհավորում եմ...
Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 14:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...