Տպել
26.09.2019
Նվազագույն աշխատավարձը 68.000 դրամ սահմանելու օրինագծին տրվել է դրական եզրակացություն
1 / 4

ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 26-ին հրավիրած հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություններ են ստացել «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերը: Օրինագծերում առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում կատարվել են միայն տեխնիկական բնույթի փոփոխություններ:

ՀՀ ԱԺ պատգամավոր Վարազդատ Կարապետյանի ներկայացմամբ՝ հանձնաժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը, որով առաջարկվում է նվազագույն աշխատավարձը 55.000 դրամից դարձնել 63.000դրամ:

Կառավարությունը նախագծին տվել է դրական եզրակացություն եւ առաջարկել այն սահմանել 68.000 դրամ:

Նախագծի համահեղինակ Բաբկեն Թունյանի համար առաջարկը ընդունելի է, սակայն, ըստ նրա, ռիսկային: Պատգամավորն առաջարկել է նվազագույն աշխատավարձը բարձրացնել փուլային եղանակով. 2020թ-ի հունվարի 1-ից սահմանել 63.000 դրամ, իսկ 2021թ-ի հունվարի 1-ից՝ 68.000դրամ:

Քննարկումների արդյունքում հանձբաժողովը քվեարկությամբ ընդունել է Կառավարության առաջարկը:

Նախագիծը ստացել է դրական եզրակացություն եւ առաջարկվել է ըգդրկել առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նաեւ Կառավարության հեղինակած «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծին, որով առաջարկվում է ստեղծել սանիտարահամաճարակային հսկողության ենթակա ապրանքների պետական գրանցման լիազոր մարմին:

Ըստ հիմնական զեկուցող, առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանի՝ լիազոր մարմինը բացի սննդամթերքից  կվերահսկի բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպություններում կիրառվող ախտահանիչ նյութերը:

ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանն առաջարկել է այդ մարմնին վերապահել նաեւ գրանցման գործառույթ, ինչն էլ ընդունվել է հիմնական զեկուցողի կողմից:

«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ նախատեսող երկու օրենքների նախագծերի քննարկումները հետաձգվել են մինչեւ երկու ամիս ժամկետով:


26.09.2019
Լենա Նազարյանի գլխավորած պատվիրակության հանդիպումները Վրաստանում
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի ղեկավար Լենա Նազարյանի գլխավորած պատվիրակությունը Վրաստանի Խորհրդարանի նախագահի տեղակալ, Վրաստան-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Գիորգի Վոլսկիի հրավերով սեպտեմբերի 24-27-ը գտնվում է Վրաստանում: Սեպտեմբերի 25...

26.09.2019
ԱԺ նախագահի հայտարարությունը քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին
«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված եւ նրանց կողմից ընդունված ֆինանսակ...

26.09.2019
Արարատ Միրզոյանը մասնակցել է ԵՊՀ գիտական խորհրդի հանդիսավոր նիստին
ԵՊՀ հիմնադրման 100-ամյակի միջոցառումների շրջանակում սեպտեմբերի 26-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մասնակցել է Մայր բուհի գիտական խորհրդի հանդիսավոր նիստին: Խորհրդարանի ղեկավարը հանդես է եկել ելույթով: «Տիկնայք եւ պարոնայք, հարգարժան դասախոսներ, սիրելի ուսանողներ, սրտանց շնորհավորում եմ...

26.09.2019
Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 14:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ:   ...