Տպել
27.09.2019
ՀՀ Աժ նախագահն ընդունել է ՀՀ-ում Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին
1 / 5

ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 27-ին ընդունել է Հայաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին:

Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել երկու երկրների միջեւ հարաբերությունների մակարդակը, որի ցայտուն օրինակ է Լիտվայի խորհրդարանի խոսնակի սպասվող այցը Հայաստան: Ազգային Ժողովի նախագահը գոհունակություն է հայտնել երկու խորհրդարանների բարեկամական խմբերի արդյունավետ աշխատանքի համար:

Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ Լիտվայի խորհրդարանի կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման, ինչպես նաեւ Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացում իր երկրի մշտական աջակցության համար:

Ստանիտե-Տոլոչկիենեն գոհունակությամբ նշել է, որ իր պաշտոնավարումը համընկել է Հայաստանի համար նման պատմական ժամանակաշրջանի հետ եւ ընդգծել, որ Հայաստանի ու Լիտվայի միջեւ ավանդաբար ձեւավորված բարեկամական կապերը առանձնահատուկ դրական միջավայր են ստեղծում քաղաքական երկխոսության համար:

Դեսպանի խոսքով՝ Լիտվայում հետաքրքրությամբ են հետեւում Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններին, արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումներին:

Նա իրենց պատրաստակամությունն է հայտնել աջակցելու այդ օրակարգին, ինչպես նաեւ կիսվելու փորձառությամբ վերականգնվող էներգիայի, պլաստմասի վերամշակման եւ այլ ոլորտներում:

Կողմերը համաձայնություն են հայտնել ակտիվացնել միջխորհրդարանական կապերն ինչպես բարեկամական խմբերի, այնպես էլ Եվրաինտեգրման հարցերով զբաղվող հանձնաժողովների մակարդակում:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...