Սեպտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Վրաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Լենա Նազարյանի գլխավորած պատվիրակության` Վրաստան կատարած այցի շրջանակում ՀՀ խորհրդարանականներն այցելել են Վրաստանի N 103 դպրոց:
Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարարի ուղեկցությամբ հայ խորհրդարանականները շրջել են դպրոցում, ծանոթացել պայմաններին, հանդիպել հայազգի աշակերտների հետ, ովքեր կազմակերպել էին թումանյանական ցերեկույթ հյուրերի համար:
Հայ խորհրդարանականները եղել են Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շինարարական հրապարակում, տեղում ծանոթացել վերակառուցման աշխատանքներին, որը կատարվում է վրացական «Քարթու» հիմնադրամի միջոցներով:
Պատվիրակությունը շրջայց է կատարել Վրաստանի Երիտասարդության պալատում, որտեղ գտնվում է Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված հուշատախտակը:
Այնուհետեւ պատվիրակությունն այցելել է «Ալիք Մեդիա» հայկական լրատվական կենտրոն, որտեղ էլ ՀՀ ԱԺ փոխնախագահը հարցազրույց է տվել:
ՀՀ ԱԺ պատվիրակության՝ հագեցած հանդիպումների շարքն ավարտվել է Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ Թումանյանի տուն-թանգարանում կայացած հանդիպմամբ: Հայ խորհրդարանականները պատասխանել են ներկաների հարցերին` խոստանալով հետամուտ լինել նրանց բարձրացրած խնդիրների լուծմանը:
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը
Սեպտեմբերի 30-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի յոթերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ հոկտեմբերի 1-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը: Խորհրդի որոշմամբ սա...
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ընդունել է Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 30-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունի գլխավորած պատվիրակությանը: Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանում չափազանց մեծ հետաքրքրություն կա Սինգապուրի նկատմամբ եւ ինչպես ողջ աշխարհում, Հայաստանում եւս հ...
Մամուլի ասուլիսի հրավեր
Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 11:30-ին, ՀՀ ԱԺ 334 դահլիճում տեղի կունենա մամուլի ասուլիս, որի ընթացքում ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը կներկայացնի սեպտեմբերի 25-26-ը Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում տեղի ունեցած ՍԾՏՀ ԽՎ իրավաքաղաքական հարցերի հանձնաժողովի 54-րդ նիստի աշխատանքները: ...
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի նիստում
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ սեպտեմբերի 30-ին հրավիրած նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել ԱԺ պատգամավոր Գեւորգ Պապոյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողնե...
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 11:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...