ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ սեպտեմբերի 30-ին հրավիրած նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել ԱԺ պատգամավոր Գեւորգ Պապոյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին:
Նախաձեռնությամբ հստակեցվում են հատուցման հետ կապված որոշակի հարցեր: Օրինագծի վերաբերյալ կառավարությունը ներկայացրել էր տեխնիկական բնույթի առաջարկություններ:
Պատգամավոր Միքայել Մելքումյանի հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալե ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը հետաձգվել է երկամսյա ժամկետով:
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը
Սեպտեմբերի 30-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի յոթերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ հոկտեմբերի 1-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը: Խորհրդի որոշմամբ սա...
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ընդունել է Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 30-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունի գլխավորած պատվիրակությանը: Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանում չափազանց մեծ հետաքրքրություն կա Սինգապուրի նկատմամբ եւ ինչպես ողջ աշխարհում, Հայաստանում եւս հ...
Մամուլի ասուլիսի հրավեր
Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 11:30-ին, ՀՀ ԱԺ 334 դահլիճում տեղի կունենա մամուլի ասուլիս, որի ընթացքում ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը կներկայացնի սեպտեմբերի 25-26-ը Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում տեղի ունեցած ՍԾՏՀ ԽՎ իրավաքաղաքական հարցերի հանձնաժողովի 54-րդ նիստի աշխատանքները: ...
Ավարտվել է Լենա Նազարյանի գլխավորած պատվիրակության այցը Վրաստան
Սեպտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Վրաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Լենա Նազարյանի գլխավորած պատվիրակության` Վրաստան կատարած այցի շրջանակում ՀՀ խորհրդարանականներն այցելել են Վրաստանի N 103 դպրոց: Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարարի ուղեկցությա...
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 11:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...