Տպել
01.10.2019
Խորհրդարանը սկսել է հերթական նիստերի աշխատանքը
1 / 9

ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 1-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը:

Պատգամավորները քննարկել ու հաստատել են Ազգային ժողովի հերթական նիստերի օրակարգի նախագիծը:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը: Նախաձեռնությամբ առաջարկվում է  մասնավորեցման ծրագրի ցանկից հանել «Էներգաիմպեքս» եւ «Հայփոստ» ՓԲԸ-ները:

Գլխադասային՝ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովիկ Աղազարյանը:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է պատգամավոր Գեւորգ Պապոյանի հեղինակած «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի ներկայացմամբ առաջին ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած «Պետական տուրքի մասինե ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» նախագծերի փաթեթը: Փոխնախարարի խոսքով՝ մեծ թվով ինքնակամ կառույցների առկայությունը դժվարություններ է առաջացրել համայքներում: Նշվել է, որ Երեւանում առկա է ավելի քան 35000 ինքնակամ կառույց հանդիսացող ավտոտնակ, որոնք գտնվում են Երեւան համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողատարածքներում:

Հիմնական զեկուցողի տեղեկացմամբ՝ յուրաքանչյուր ինքնակամ կառույց հանդիսացող ավտոտնակի նկատմամբ սահմանված կարգով սեփականության իրավունքի պետական գրանցման եւ պետական տուրքի համար համայնքները վճարում են 26000 դրամ: Առաջարկվող փոփոխությունների ընդունմամբ համայնքներին հնարավորություն կընձեռվի գումարները վճարել տարաժամկետ կարգով, ինչպես նաեւ հնարավորություն կստեղծվի առավել արդյունավետ օգտագործել համայնքային բյուջեների միջոցները:

Գլխադասային՝ ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ  Սեդրակ Թեւոնյանը:

Փոխնախարար Վաչե Տերտերյանը ներկայացրել է նաեւ «Տարածքային կառավարման մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը: Ըստ հիմնական զեկուցողի՝ նախաձեռնությամբ սահմանվում են տարածքային կառավարման օրենսդրությունն ու սկզբունքները, մարզպետների լիազորությունները, նկարագրվում են մարզպետների նշանակման եւ ազատման կարգերը, վերջիններիս վրա տարածվող պահանջները եւ այլն:

Գլխադասային՝ ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը: Նա կարեւորել է ընդհանուր ապակենտրոնացման ռազմավարություն ունենալը եւ տարածքների համաչափ զարգացման վերաբերյալ օրենքի ստեղծման անհրաժեշտությունը:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած «ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը: Հիմնական զեկուցող ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի տեղեկացմամբ՝ օրենսդրական փաթեթի մշակման համար հիմք է հանդիսացել  փոխվարչապետ Տիգրան Ավինյանի՝ 2019 թվականի փետրվարի 25-ի հանձնարարականը՝ Ջրի ազգային խորհուրդը լուծարելու եւ լիազորությունները շրջակա միջավայրի նախարարությանը փոխանցելու վերաբերյալ: Նախաձեռնության ընդունման դեպքում մի շարք իրավական ակտերում, ինչպես նաեւ ՀՀ կառավարության 2003 թվականի մարտի 7-ի որոշման մեջ կկատարվեն փոփոխություններ. կհստակեցվեն ջրօգտագործման թույլտվության տրամադրման հայտերի? ոլորտային շահագրգիռ մարմինների հետ համաձայնեցման կարգավորումները:

Գլխադասային՝ ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Տաթեւիկ Գասպարյանը:

Պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկել են «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանի հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասինե օրինագիծը, որով փորձ է արվում ավելացնել խմբակցությունների փորձագետների թիվը: Նախաձեռնության ընդունմամբ՝ 14 անդամ ունեցող խմբակցությունը կարող է ունենալ մինչեւ 5 փորձագետ:

Գլխադասային՝ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Նազելի Բաղդասարյանը:

Հարակից ցեկույցում ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը նշել է, որ գորադիրը փոփոխության վերաբերյալ սկզբունքային առարկություն չունի:

Նախաձեռնության վերաբերյալ պատգամավորների կողմից հնչել են մի շարք առաջարկներ: Կարեւորվել է խորհրդարանի արդյունավետության բարձրացումը, որակյալ մասնագետների ներգրավումը:

Տեսակետներ են ներկայացրել նաեւ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը ողջունել է նախաձեռնությունը: Խմբակցությունների կարողություններն ուժեղացնելու հարցում պատգամավորն անհրաժեշտ է համարել ֆինանսական միջոցների հատկացումը, ինչն էլ կնպաստի  թե՛ խորհրդարանական եւ թե՛ արտախորհրդարանական փորձագիտական ներուժի ներգրավմանը:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը համաձայնել է, որ խորհրդարանում փորձագիտական ինստիտուտի ուժեղացման կարիք կա: «Նախաձեռնությունը ողջունելի է, սակայն խորքային առումով չի լուծում շատ հարցերե,-ասել է Լիլիթ Մակունցը: Նա տեղեկացրել է, որ խմբակցությունը կողմ կքվեարկի՝ առաջինից երկրորդ ընթերցում իրենց առաջարկներն հաշվի առնելու պայմանով:

Այնուհետեւ խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է «ՀՀ ջրային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի խոսքով՝ առաջարկվում է լրացումներ կատարել այն հոդվածներում, որոնցում ամրագրվել է «ռեկրեացիոն գոտիներ» հասկացությունը: Ընդգծվել է, որ ռեկրեացիայի նպատակով ջրային ռեսուրսներից օգտվելու կանոնները խախտելու դեպքում նախատեսվում է վարչական պատասխանատվություն:

Գլխադասային՝ ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Ըստ ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանի՝ առաջարկվող փոփոխությամբ դատարանը կարող է կասեցնել գրավի առարկայի բռնագանձման ընթացքը, եթե գրավատուն (պարտապանը) կտրամադրի գրավառուի հնարավոր վնասների արժեքին համարժեք ապահովում, բայց ոչ ավելի, քան գրավի առարկայի արժեքն է: Հստակեցվել  են նաեւ անձի կողմից դատարան վճարման կարգադրություն արձակելու վերաբերյալ դիմում ներկայացնելու հետ կապված հարցերը:

Գլխադասային՝ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Արթուր Դավթյանը:

Օրվա վերջին նիստում պատգամավորները հանդես են եկել հայտարարություններով:

Խորհրդարանն աշխատանքը կշարունակի հոկտեմբերի 2-ին:


01.10.2019
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) աշնանային նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու համար 2019 թվականի հոկտեմբերի 3-7-ը ներառյալ  Մարաքեշ (Մարոկկոյի Թագավորություն) կգործուղվեն ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հայկ Կոնջորյանը, պ...

01.10.2019
Քննարկվել են Իրաքի եզդիներին առնչվող մի շարք հարցեր
Հոկտեմբերի 1-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Իրաք բարեկամական խմբի անդամները՝ խմբի անդամ Ռուստամ Բաքոյանի նախաձեռնությամբ, հանդիպել են Իրաքի խորհրդարանի ազգությամբ եզդի պատգամավոր Սաիբ Խըդըրի գլխավորած պատվիրակության հետ: Բարեկամական խմբի ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը, ողջունելով պատվիրակության այցն Ազգային ժող...

01.10.2019
Քննարկվել են հայ-լիտվական բարեկամական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր
ՀՀ ԱԺ  Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա  բարեկամական խմբի ղեկավար   Անուշ Բեղլոյանը, խմբի անդամներ Նորա Առուստամյանը, Հայկ Կոնջորյանն ու Արկադի Խաչատրյանը հոկտեմբերի 1-ին հանդիպել են Հայաստանում Լիտվայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ինգա Ստանիտե Տոլոչկիենեի հետ: Անուշ Բեղլո...

01.10.2019
Բաց դաս Ազգային ժողովում
ՀՀ  ԱԺ «Բաց դաս» ծրագրի շրջանակում հոկտեմբերի 1-ին խորհրդարան են այցելել Երեւանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի աշակերտները: Հյուրերը եղել են ԱԺ թանգարանում, շրջել խորհրդարանի շենքում, ծանոթացել խորհրդարանական առօրյային, հետեւել ընթացող հերթական նիստի աշխատանքին: ...

01.10.2019
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակությունը կազմակերպել է աննախադեպ միջոցառում՝ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի մասնակցությամբ
Սեպտեմբերի 30-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի ընթացքում Հայաստանի պատվիրակությունը նախաձեռնել է աննախադեպ միջոցառում՝ «Արդյո՞ք մարդու իրավունքները համընդհանուր են. «գորշ գոտիների» մոռացված մարդիկ» խորագրով: Քննարկման հիմնական բանախոսներն են եղել Արցախի մարդու իրավո...

01.10.2019
Վահե Էնֆիաջյանը ՍԾՏՀ ԽՎ-ում խոսել է Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից փակ սահմանների առկայության մասին
Հոկտեմբերի 1-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՍԾՏՀ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության անդամ Վահե Էնֆիաջյանն ամփոփել է սեպտեմբերի 25-26-ը Ռուսաստանի Դաշնության, Սոչի քաղաքում տեղի ունեցած ՍԾՏՀ ԽՎ իրավաքաղաքական հարցերի հանձնաժողովի 54-րդ նիստի աշխատանքները: Վահե Էնֆիաջյանի խոսքով՝ վեհաժողովի աշխատանք...

01.10.2019
«Սպորտը մնում է այն յուրահատուկ ոլորտներից մեկը, որտեղ խտրականությունը տեղ չունի».պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանի ելույթը ԵԽԽՎ–ում
«Հարգելի նախագահող, տիկնայք եւ պարոնայք, ցանկանում եմ անդրադառնալ երկու կարեւոր հարցի, որոնք ընկած են Եվրոպայի Խորհրդի արժեհամակարգի հիմքում: Առաջինը՝ փոքրամասնությունների եւ մարդու իրավունքների հարցն է: Հավանաբար արդեն լսել եք, որ թալիշ հայտնի ակտիվիստ Ֆահրադդին Աբոսզոդան, որը ձերբակալված է Ադրբեջա...