Տպել
03.10.2019
ՀՀ Ազգային ժողովի նախագահն ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոունին
1 / 5

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 3-ին ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոունին:

Ողջունելով կոնգրեսականին՝ Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել նրան՝ հերթական անգամ Հայաստան եւ Արցախ այցելելու իր հրավերն ընդունելու համար: ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը մեծ երախտագիտությամբ է վերաբերում Միացյալ Նահանգներում Փալոունի կողմից գործադրվող ջանքերին՝ արդարացի դիրքորոշում պահպանելու համար՝ ընդգծելով, որ այս տարիների ընթացքում հայանպաստ դիրքորոշումները ամրապնդելու առումով կոնգրեսականի ջանքերն անգնահատելի են: ԱԺ նախագահը հավաստիացրել է, որ Հայաստանի նոր իշխանությունները հավատարիմ են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցային գործընթացին եւ խաղաղ բանակցություններին այլընտրանք չեն տեսնում: Նա կարեւոր է համարել, որ Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունից հետո ընթացող ժողովրդավարական փոփոխություններն աջակցություն են գտնում Միացյալ Նահանգներում եւ այս համատեքստում են դիտարկվում Հայաստանին ցուցաբերվող ֆինանսական աջակցության մասին քննարկումները Ներկայացուցիչների պալատում եւ Սենատում:

Ֆրենկ Փալոունը շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ նախագահին՝ հրավերի համար եւ անդրադարձել այս օրերին ունեցած իր քննարկումներին, որոնք թույլ են տվել ամբողջական կարծիք կազմել հայ-ամերիկյան օրակարգում առկա առաջնահերթությունների մասին:

Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանում տեղի ունեցող ոլորտային բարեփոխումների եւ Միացյալ Նահանգների կողմից դրանց կյանքի կոչմանն ուղղված քայլերի մասին:


03.10.2019
Խորհրդարանը քննարկել է «Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին» ԱԺ որոշման նախագիծը
Ազգային ժողովը հոկտեմբերի 3-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը եւ քվեարկությամբ ընդունել նախորդ օրը քննարկված օրենսդրական նախաձեռնությունները: Պատգամավորները ողջունել են ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հրավերով Հայաստան այցելած եւ ԱԺ նիստին հետեւող Լիտվայի Հանրապետության Սեյմասի նախագահ Վիկ...

03.10.2019
Ներկայացվել են Եվրամիության հետ համագործակցության ծրագրեր
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն ու ԱԺ պատգամավորները հոկտեմբերի 3-ին հանդիպել են Երեւանում գտնվող Եվրոպական հանձնաժողովի հարեւանության եւ ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Հայաստանի հետ գործընկերության բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավո...

03.10.2019
Արարատ Միրզոյանն ընդունել է Լիտվայի Սեյմասի խոսնակ Վիկտորաս Պրանցկետիսին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 3-ին ընդունել է Լիտվայի Սեյմասի խոսնակ Վիկտորաս Պրանցկետիսին: Երկու երկրների խորհրդարանների ղեկավարներն առանձնազրույց են ունեցել եւ քննարկել համագործակցության մի շարք ուղղություններ: Արարատ Միրզոյանը, ողջունելով Վիկտորաս Պրանցկետիսին նոր Հայաստան...

03.10.2019
ՀՀ ԱԺ պատգամավոր Սոս Ավետիսյանի՝ «Ահաբեկչության զոհերին պաշտպանելու եւ աջակցելու մասին» զեկույցը ԵԽԽՎ-ում
«Հարգելի՛ նախագահող, նախ եւ առաջ ցանկանում եմ կարեւորել տիկին Մարիետտա Կարամանլիի ջանքերն այս զեկույցը կազմելու համար: Ահաբեկչության զոհի պաշտպանությունը, ինչպես նաեւ աշխարհի ցանկացած մասում դրա դեմ պայքարը իսկապես շարունակում է մնալ համաշխարհային մարտահրավերներից մեկը բոլոր պետությունների համար: Զե...

03.10.2019
ՀՀ ԱԺ պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանի ելույթը ԵԽԽՎ-ում
«Հարգելի նախագահող, տիկնայք եւ պարոնայք, նախ, թույլ տվեք շնորհակալություն հայտնել զեկուցողին՝ այս զեկույցի համար: Ահաբեկչությունը մեծագույն սպառնալիքներից է խաղաղությանը, անվտանգությանն ու կայունությանը, ինչպես նաեւ մարդու իրավունքների իրացմանն ու սոցիալական եւ տնտեսական զարգացմանը: Ցավոք, մեր օրերո...