Տպել
03.10.2019
Ներկայացվել են Եվրամիության հետ համագործակցության ծրագրեր
1 / 4

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն ու ԱԺ պատգամավորները հոկտեմբերի 3-ին հանդիպել են Երեւանում գտնվող Եվրոպական հանձնաժողովի հարեւանության եւ ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Հայաստանի հետ գործընկերության բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակության եւ Հայաստանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Անդրեա Վիկտորինի հետ:

Արման Եղոյանը, ողջունելով հյուրերին Ազգային ժողովում,  պատրաստակամություն է հայտնել աջակցել նորանշանակ ԵՄ ներկայացուցչության ղեկավարին մեր երկրում իր կարեւոր առաքելությունն իրականացնելու գործում:

Անդրեա Վիկտորինին,  կարեւոր համարելով ԵՄ-Հայաստան գործակցությունը, նշել է, որ երկուստեք հարաբերություններն արագ եւ նպատակային են զարգանում:

Վասիլիս Մարագոսը ներկայացրել է Եվրոպական Միության հետ համագործակցության ճանապարհային քարտեզը, անդրադարձել մի շարք ծրագրերի, նշել դրանց իրականացման ուղիներն ու ֆինանսական հատկացումները: Կարեւորվել են կրթության, էներգետիկայի, փոքր ու միջին ձեռնակատիրության, գյուղատնտեսության, քաղաքացիական հասարակության, էլեկտրոնային կառավարման, արդարադատության ոլորտներում որոշակի ծրագրերի իրականացումը: Նշվել են նաեւ արտոնյալ վարկային պայմաններով մասնավոր փոքր ձեռնակատիրություն կազմակերպելու խնդիրները:

Վասիլիս Մարագոսը տեղեկացրել է, որ եվրոպական կողմը պատրաստ է աջակցելու կրթության բնագավառում բարեփոխումներին: Նրա հավաստմամբ` ցանկացած համագործակցության հիմքը քաղաքական երկխոսությունն է, ինչը շարունակական է: Բանախոսը փաստել է, որ ապագա բարեփոխումներին եւս աջակից կլինեն:

Գալիք տարի Հայաստան կժամանի մասնագետների մի խումբ, որը տարբեր բնագավառներում կցուցաբերի փորձագիտական օժանդակություն: Համակարգված, հստակ ծրագրեր կիրականացվեն նաեւ մարզերում:


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...