Տպել
04.10.2019
ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ելույթը ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի ընթացքում
1 / 1

«Հարգելի գործընկերներ, այսօր ես խոսելու եմ սեպտեմբերի 8-ին Արցախի Հանրապետությունում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների մասին: Ինչո՞ւ, որովհետեւ Արցախում տեղի ունեցած ընտրությունները բացառիկ էին իրենց օրինականությամբ եւ ժողովրդավարությամբ: Սեպտեմբերի 8-ին Արցախի Հանրապետության բոլոր 228 համայնքներում անցկացվեցին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, ընդ որում՝ բոլոր համայնքներում միաժամանակ եւ՛ համայնքի ղեկավարի եւ՛ ավագանու անդամների ընտրություններ:

Ընտրություններին մասնակցող դիտորդների գնահատականը հստակ էր՝ ԵԽ անդամ մի շարք երկրներ կան, որտեղ երազել անգամ չեն կարող նման ժողովրդավար, բաց եւ մրցակցային ընտրություն անցկացնելու մասին: Եւ կուզենայի հատուկ ընդգծել, որ ընտրված համայնքապետերից 16-ը կին է, ինչը դեռեւս մեծ թիվ չէ, սակայն ակնհայտ է, որ Արցախում կանայք սկսել են շատ ավելի ակտիվ ներգրավվել համապետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին:

Հարգելի գործընկերներ, իր անկախությունը հաստատելուց հետո Արցախում տեղի են ունեցել համապետական եւ տեղական ինքնակառավարման բազմաթիվ ընտրություններ, որոնք ապացուցել են Արցախի ժողովրդի՝ իրենց երկրի ժողովրդավարական զարգացման եւ մարդու իրավունքների հանդեպ հարգանքը: Ես կրկին ստիպված եմ օգտագործել Մարդու իրավունքների հռչակագրի լեզուն եւ բոլորիս հիշեցնել, որ որեւէ անձ՝ անկախ իր բնակության վայրի կամ երկրի քաղաքական, իրավական կարգավիճակից, չի կարող խտրականության ենթարկվել: Ես շատ կուզենայի, որ մեր կառույցն այդ լեզվից չշեղվեր եւ գնահատեր Արցախում տեղի ունեցած արդար եւ մրցակցային ընտրությունները: Եւս մեկ անգամ ուզում եմ հիշեցնել, որ, չլինելով ԵԽ անդամ, Արցախը կամավոր ստանձնել եւ իրականացնում է ԵԽ մի շարք պարտավորություններ՝ միակողմանի միանալով մեր կառույցի բազմաթիվ կոնվենցիաների, իր օրենսդրությունը համապատասխանեցնելով եվրոպական չափորոշիչներին, որոնք մեր կառույցը դնում է իր լեգիտիմ անդամների առաջ:

Ինչո՞ւ եմ այսօր խոսում այս ամենի մասին: Որովհետեւ, եւս մեկ անգամ ուզում եմ, որ մեր կառույցն ինքն իրեն տա պարզ մեկ հարց՝ եթե անգամ Արցախի միջազգային կարգավիճակի վերաբերյալ կա վեճ, արդյո՞ք Եվրոպայի խորհրդի համար կա վեճ՝ Արցախում ապրող մարդկանց մարդ լինելու եւ մարդու իրավունքներ ունենալու վերաբերյալ: Վստահ եմ՝ չկա: Կոչս մեր Վեհաժողովին հստակ է՝ մի՛ անտեսեք Արցախում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացները, աջակցե՛ք Արցախի ժողովրդին՝ կատարելագործելու իր օրենքներն ու ինստիտուտները, ամրապնդելու մարդու իրավունքները: Որովհետեւ դրանից շահելու է մարդը: Իսկ մարդը ավելին է, քան ցանկացած փաստաթուղթ եւ կարգավիճակ:


04.10.2019
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության, սոցիալ-տնտեսական ու իրավական հարցերի մշտական հանձնաժողովների, ինչպես նաեւ ՀԱՊԿ ԽՎ խորհրդին առընթեր փորձագիտա-խորհրդատվական խորհրդի նիստերին մասնակցելու համար 2019 թվականի հոկտեմբերի 6-9-ը ներառյալ Սանկտ Պետերբուրգ (Ռուսաստանի Դաշնություն) կգ...

04.10.2019
Քննարկվել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար Լիլիթ Մակունցը, խմբի անդամներ Գայանե Աբրահամյանը, Համազասպ Դանիելյանը, Բաբկեն Թունյանը, Հերիքնազ Տիգրանյանը, Տարոն Սիմոնյանը, Հովհաննես Հովհաննիսյանն ու Սարգիս Խանդանյանը հոկտեմբերի 3-ին հանդիպել են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, Հայկական հարցերով հան...

04.10.2019
ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ելույթը ԵԽԽՎ-ում
«Հարգելի գործընկերներ, նախօրեին մեր Վեհաժողովում տեղի ունեցավ անչափ կարեւոր մի իրադարձություն. «Եվրոպայում Մոխրագույն գոտիներ՝ մոռացված մարդկանց դեպքերը» քննարկմանը ներկա էր նաեւ Արցախի օմբուդսմեն Արտակ Բեգլարյանը: Մարդու իրավունքների ինստիտուտն Արցախի կայացած ինստիտուտներից է, եւ արդեն տաս տարուց ա...

04.10.2019
98 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ խորհրդարանն ընդունել է Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու որոշումը
Ազգային ժողովը, հոկտեմբերի 4-ին շարունակելով հերթական նիստերի աշխատանքը, քվեարկությամբ ընդունել է նախորդ օրը քննարկված հարցերը: Այնուհետեւ ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը, ամփոփելով տեղի ունեցած քվեարկության արդյունքները՝ տեղեկացրել է, որ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները...

04.10.2019
Լիտվայի Սեյմասի խոսնակը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Լիտվայի Սեյմասի խոսնակ Վիկտորաս Պրանցկետիսն ու պատվիրակության անդամները  ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանի ուղեկցությամբ հոկտեմբերի 4-ին այցելել են Ծիծեռնակաբերդի` 1915 թվականի Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Վիկտորաս Պրանցկետիսը Սեյմասի անունից  ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանությա...

04.10.2019
Տեղի կունենան խորհրդարանական լսումներ
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10:00-ին, ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ տեղի կունենան փաստահավաք խորհրդարանական լսումներ՝ «Պետության կողմից «Հյուսիսային պողոտա-Կասկադ» ծրագրով բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու հետեւանքով սեփականության իրավունքի ոտնահարմ...