Տպել
04.10.2019
Լիտվայի Սեյմասի խոսնակը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
1 / 5

Լիտվայի Սեյմասի խոսնակ Վիկտորաս Պրանցկետիսն ու պատվիրակության անդամները  ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանի ուղեկցությամբ հոկտեմբերի 4-ին այցելել են Ծիծեռնակաբերդի` 1915 թվականի Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Վիկտորաս Պրանցկետիսը Սեյմասի անունից  ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ եւ լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը:

Հյուրերը եղել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել վավերագրերին, դիտել ցուցանմուշները:

Վիկտորաս Պրանցկետիսը հուշամատյանում գրառել է. «Գիտենք, հիշում ենք, սգում ենք»:


04.10.2019
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության, սոցիալ-տնտեսական ու իրավական հարցերի մշտական հանձնաժողովների, ինչպես նաեւ ՀԱՊԿ ԽՎ խորհրդին առընթեր փորձագիտա-խորհրդատվական խորհրդի նիստերին մասնակցելու համար 2019 թվականի հոկտեմբերի 6-9-ը ներառյալ Սանկտ Պետերբուրգ (Ռուսաստանի Դաշնություն) կգ...

04.10.2019
Քննարկվել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար Լիլիթ Մակունցը, խմբի անդամներ Գայանե Աբրահամյանը, Համազասպ Դանիելյանը, Բաբկեն Թունյանը, Հերիքնազ Տիգրանյանը, Տարոն Սիմոնյանը, Հովհաննես Հովհաննիսյանն ու Սարգիս Խանդանյանը հոկտեմբերի 3-ին հանդիպել են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, Հայկական հարցերով հան...

04.10.2019
ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ելույթը ԵԽԽՎ-ում
«Հարգելի գործընկերներ, նախօրեին մեր Վեհաժողովում տեղի ունեցավ անչափ կարեւոր մի իրադարձություն. «Եվրոպայում Մոխրագույն գոտիներ՝ մոռացված մարդկանց դեպքերը» քննարկմանը ներկա էր նաեւ Արցախի օմբուդսմեն Արտակ Բեգլարյանը: Մարդու իրավունքների ինստիտուտն Արցախի կայացած ինստիտուտներից է, եւ արդեն տաս տարուց ա...

04.10.2019
98 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ խորհրդարանն ընդունել է Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու որոշումը
Ազգային ժողովը, հոկտեմբերի 4-ին շարունակելով հերթական նիստերի աշխատանքը, քվեարկությամբ ընդունել է նախորդ օրը քննարկված հարցերը: Այնուհետեւ ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը, ամփոփելով տեղի ունեցած քվեարկության արդյունքները՝ տեղեկացրել է, որ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները...

04.10.2019
ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ելույթը ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի ընթացքում
«Հարգելի գործընկերներ, այսօր ես խոսելու եմ սեպտեմբերի 8-ին Արցախի Հանրապետությունում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների մասին: Ինչո՞ւ, որովհետեւ Արցախում տեղի ունեցած ընտրությունները բացառիկ էին իրենց օրինականությամբ եւ ժողովրդավարությամբ: Սեպտեմբերի 8-ին Արցախի Հանրապետությա...

04.10.2019
Տեղի կունենան խորհրդարանական լսումներ
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10:00-ին, ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ տեղի կունենան փաստահավաք խորհրդարանական լսումներ՝ «Պետության կողմից «Հյուսիսային պողոտա-Կասկադ» ծրագրով բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու հետեւանքով սեփականության իրավունքի ոտնահարմ...