Տպել
04.10.2019
Քննարկվել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր
1 / 4

ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար Լիլիթ Մակունցը, խմբի անդամներ Գայանե Աբրահամյանը, Համազասպ Դանիելյանը, Բաբկեն Թունյանը, Հերիքնազ Տիգրանյանը, Տարոն Սիմոնյանը, Հովհաննես Հովհաննիսյանն ու Սարգիս Խանդանյանը հոկտեմբերի 3-ին հանդիպել են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոունի հետ:

Հյուրն իր տպավորություններն է ներկայացրել այս օրերին տեղի ունեցած հանդիպումների եւ Արցախ կատարած այցի վերաբերյալ:

Բարեկամական խմբի ղեկավար Լիլիթ Մակունցն անդրադարձել է Ազգային ժողովի գործունեության առաջնահերթություններին, խորհրդարանի՝ որպես ժողովրդավարական ինստիտուտի կայացման անհրաժեշտությանը: Նա նաեւ խոսել է  Հայաստանի դատաիրավական համակարգում առկա խնդիրների, ոստիկանության բնագավառում բարեփոխումների իրականացման անհրաժեշտության, ամերիկյան գործընկերների աջակցության մասին:

Համազասպ Դանիելյանն անդրադարձել է Հայաստանում տնտեսական զարգացման ուղղությամբ իրականացվող քայլերին, ներդրումների խրախուսմանն առնչվող ծրագրերին, խոսքի ազատության հետ կապված հիմնախնդիրներին:

Երախտիքի խոսք ուղղելով Ֆրենկ Փալոունին՝ Գայանե Աբրահամյանը նշել է, որ նա իր գործունեությամբ արժեքավոր ներդրում է ունեցել Հայոց ցեղասպանության ճանաչման  բարձրացման հարցում, Հայաստանի, Արցախի հետ տարվող աշխատանքներում:

Խոսելով կիբեռանվտանգության ոլորտում աջակցության մասին՝ պատգամավորը բարձրացրել է «ֆեյք նյուզերի» հետ կապված խնդիրը՝ այն որակելով որպես ժողովրդավարական զարգացումների դեմ ուղղված քայլ: Գայանե Աբրահամյանի  հավաստմամբ՝ վերոնշյալ ոլորտում արդյունավետ, համագործակցված աշխատանք ենք ունենալու:

Հանդիպմանը քննարկվել են նաեւ հայ-ամերիկյան խորհրդարանական բարեկամական խմբի առաջիկա՝ ԱՄՆ այցին վերաբերող հարցեր:
 
 
 


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...