Տպել
07.10.2019
ԵԱՀԿ ԽՎ-ում Հայկ Կոնջորյանի պատասխանը Ադրբեջանի պատվիրակությանը
1 / 1

Հոկտեմբերի 4-6-ը Մարակեշում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը մասնակցել է ԵԱՀԿ խորհրրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանին:

Պատվիրակության ղեկավար Հայկ Կոնջորյանը, պատասխանելով Ադրբեջանի պատվիրակությանը, նշել է. «Դուք բավարար քաջություն չունեք՝ անկեղծ խոսելու ձեր ժողովրդի հետ եւ իրավունք չունեք խոսել ժողովրդավարությունից: Մենք Ադրբեջանում չենք, այնպես որ չփորձեք այստեղ մոլորեցնել մարդկանց, կամ էլ ստանալու եք համարժեք պատասխան»:

Տեսանյութը՝ այստեղ :


07.10.2019
Քննարկվել են հայ-ամերիկյան միջխորհրդարանական հարաբերություններին առնչվող հարցեր
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար Լիլիթ Մակունցն ու խմբի անդամները հոկտեմբերի 7-ին հանդիպել են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ Ջեքի Կանչելյան-Սփիրի եւ Ջուդի Չուի հետ: Ողջունելով հյուրերին՝ Լիլիթ Մակունցը նշել է, որ ԱՄՆ-ն Հայաստանի կարեւոր գործընկերներից է: ՀՀ ԱԺ բարեկամական խմբի ղեկա...

07.10.2019
Հանդիպում ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունում
Հոկտեմբերի 7-ին ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը աշխատանքային հանդիպում է ունեցել «Լիբերալ ինտերնացիոնալի» գերմանական խմբի ղեկավար Կարստեն Քլայնի գլխավորած պատվիրակության հետ: Կողմերը քննարկել են կազմակերպության հետ համագործակցության զարգացման հեռանկարները: Հանդիպման ը...

07.10.2019
Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ Ջեքի Կանչելյան-Սփիրին եւ Ջուդի Չուին
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 7-ին ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ Ջեքի Կանչելյան-Սփիրին եւ Ջուդի Չուին:Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել կոնգրեսականներին՝ Հայաստան եւ Արցախ այցելելու իր հրավերն ընդունելու համար: ԱԺ նախագահը նշել է, որ նախորդ տարի...

07.10.2019
Խորհրդարանական լսումներ՝ «Պետության կողմից «Հյուսիսային պողոտա-Կասկադ» ծրագրով բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու հետեւանքով սեփականության իրավունքի ոտնահարման խնդիրները» թեմայով
Հոկտեմբերի 7-ին ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ տեղի են ունեցել փաստահավաք խորհրդարանական լսումներ՝ «Պետության կողմից «Հյուսիսային պողոտա-Կասկադ» ծրագրով բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու հետեւանքով սեփականության իրավունքի ոտնահարման խնդիրները» թեմայով: Լսումներին մասն...

07.10.2019
Հանդիպում «Լուսավոր Հայաստան» խմբակցությունում
Հոկտեմբերի 7-ին ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԱԺ հերթական նիստերի ընթացքում խորհրդարանի կողմից ընդունված՝ «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մա...

07.10.2019
Մամուլի ասուլիսի հրավեր
Հոկտեմբերի 8-ին` ժամը 15:00-ին, ՀՀ ԱԺ 334 դահլիճում տեղի  կունենա ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության մամուլի ասուլիսը: ...

07.10.2019
Խորհրդարանական լսումների ուղիղ հեռարձակում
ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ «Պետության կողմից «Հյուսիսային պողոտա-Կասկադ» ծրագրով բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու հետեւանքով սեփականության իրավունքի ոտնահարման խնդիրները» թեմայով ժամը 10:00-ին տեղի ունենալիք փաստահավաք խորհրդարանական լսումների ուղիղ հեռարձակումն ...