National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
08.10.2019

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
08.10.2019
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում
1 / 3

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում Նաիրա Զոհրաբյանի նախագահությամբ հոկտեմբերի 8-ին քննարկվել է հանձնաժողովի կողմից ՀՀ-ում Կանանց հարցերով խորհրդի անդամի առաջադրման եւ ընտրության հարցը:

ԱԺ պատգամավոր Մարիա Կարապետյանի տեղեկացմամբ՝ կանանց հարցերով խորհրդում Ազգային ժողովի դիրքորոշումը կներկայացնի 4 պատգամավոր, որոնցից 3-ը կլինեն ներկայացուցիչներ խմբակցություններից, 1-ը՝ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովից:

Մարիա Կարապետյանը խորհրդում հանձնաժողովի ներկայացուցիչ է առաջադրել «Իմ քայլը» խմբակցության անդամ Թագուհի Ղազարյանի թեկնածությունը. ով միաձայն ընտրվել է:

Հանձնաժողովում նաեւ քննարկվել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետապնդման, հետամտման եւ նրանց շուրջ ատելության եւ անհանդուրժողականության մթնոլորտի հրահրման հարցը:

Մարիա Կարապետյանը տեղեկացրել է, որ մի խումբ պատգամավորներ հանդես են եկել հայտարարությամբ, որում խստորեն դատապարտվում է քաղաքացիական հասարակության եւ նրանց ներկայացուցիչների, լրատվության միջոցների եւ լրագրողների, դատական իշխանության ներկայացուցիչների, իրավապաշտպանների, այլ անհատների եւ խմբերի նկատմամբ հետապնդման, ահաբեկման, սպառնալիքի եւ ոտնձգության դրսեւորումները, ատելության եւ թշնամանքի հրահրումը եւ խրախուսումը:

Նշվել է, որ հայտարարությունը բաց է այլ պատգամավորների միանալու համար:

Նաիրա Զոհրաբյանը եւ հանձնաժողովի անդամները կարեւորել են նախաձեռնությունը:
 
 


08.10.2019
Վահե Էնֆիաջյանը հանդիպել է «Տարվա ինտելեկտ» միջբուհական մրցույթ փառատոնի կազմկոմիտեի հետ
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը հոկտեմբերի 8-ին հանդիպել է «Տարվա ինտելեկտ» միջբուհական մրցույթ փառատոնի կազմկոմիտեի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են փառատոնի աշխատանքների ընթացքին, երիտասարդների եւ ուսանողների բազմակողմ զարգացվածությանն առնչվող առանցքային մի շարք հարցեր: Վահե Էնֆ...

08.10.2019
Ամփոփվել են ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքները
Հոկտեմբերի 8-ին հրավիրած մամուլի ասուլիսում ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը, պատվիրակության անդամներ Նաիրա Զոհրաբյանը, Տաթեւիկ Հայրապետյանը, Վլադիմիր Վարդանյանը, Հովհաննես Իգիթյանն ու Միքայել Մելքումյանը  մանրամասներ են ներկայացրել Ստրասբուրգում կայացած վեհաժողովի աշնանա...

08.10.2019
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը մասնակցել է Էջմիածնի տոնին նվիրված միջոցառումներին
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այցելել է Էջմիածին եւ մասնակցել քաղաքի հիմնադրման 2704-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին: Խորհրդարանի ղեկավարը շրջայց  է կատարել Էջմիածնի կրթական եւ հասարակական կառույցների սաների աշխատանքները ներկայացնող տաղավարներով, այցելել Էջմիածնի 55-ամյա պատմաազգագրակա...

08.10.2019
Քննարկվել է Մեղրու ԱՏԳ շուրջ ստեղծված իրավիճակը
Հոկտեմբերի 8-ին Միքայել Մելքումյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել է Մեղրու ԱՏԳ շուրջ ստեղծված իրավիճակը: Ըստ հանձնաժողովի նախագահի՝ քննարկման շարժառիթը եղել է հանձնաժողովի՝ օգոստոսի 30-...

08.10.2019
Քննարկվել են իրավական բնագավառին առնչվող մի շարք նախագծեր
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ հոկտեմբերի 8-ին հրավիրած արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:  Ըստ ՀՀ արդարադատության փոխն...

08.10.2019
Արարատ Միրզոյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Իրանի դեսպանի հետ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 8-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադին, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանի Հանրապետությունում: Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ իր առաքե...

08.10.2019
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 11:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...

08.10.2019
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 12:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ:...

08.10.2019
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 9:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ:   ...

08.10.2019
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերի ժամանակացույց
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով՝ 08.10.2019, Ժամը 12:00, 334 սենյակ, Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողով՝ 08.10.2019, Ժամը 11:00, 314 սենյակ, Ֆինանսավարկային եւ բյու...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS