National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
9.10.2019

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
09.10.2019
Քննարկվել է ՀՀ հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածության հարցը
1 / 4

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում Մանե Թանդիլյանի նախագահությամբ հոկտեմբերի 9-ին քննարկվել է ՀՀ հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածության հարցը:

Հանձնաժողովի նախագահը նշել է, որ դեկտեմբերին լրանում է ՀՀ հաշվեքննիչ պալատի անդամ Արա Նռանյանի պաշտոնավարման ժամկետը եւ քննարկվում է նրան փոխարինելու հարցը:

Մանե Թանդիլյանի տեղեկացմամբ՝ մինչեւ սեպտեմբերի 25-ը բոլոր խմբակցությունները հնարավորություն են ունեցել ներկայացնելու իրենց թեկնածուներին, սակայն միայն «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն է ներկայացրել թեկնածություն՝ ի դեմս Կարեն Սարգսյանի:

Հանձնաժողովի նախագահը խոսել է թեկնածուի աշխատանքային փորձառության մասին՝ ընդգծելով, որ այն համապատասխանում է տվյալ պաշտոնում առաջադրվելու համար: Մանե Թանդիլյանը նշել է, որ մի քանի տարի է ճանաչում է Կարեն Սարգսյանին ու բարձր կարծիք ունի նրա մասնագիտական ունակությունների վերաբերյալ:

Թեկնածուի խոսքով՝ Հաշվեքննիչ պալատի գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ անելիքները շատ են: Կարեն Սարգսյանը ներկայացրել է պալատի գործունեության առաջնահերթ զարգացման ռազմավարական ուղղությունների վերաբերյալ իր պատկերացումները:

Թեկնածուն պատասխանել է հանձնաժողովի անդամներին հարցերին:

Քվեարկության արդյունքում չի հաստատվել «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված թեկնածությունը: Հանձնաժողովը խորհրդարանին չի առաջադրի թեկնածու:
 


09.10.2019
ԱԺ պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը հանդիպել է ԵՊՀ-ի ուսանողների հետ
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը հոկտեմբերի 9-ին հանդիպել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության բաժնի ուսանողների եւ դասախոսների հետ: Հանդիպմանը ներկա է եղել ՀԲԸՄ եվրոպական գրասենյակի տնօրեն Նիկոլա Տավիտիանը: ԱԺ պատգամավորը ներկայացրել է ՀՀ-ԵՄ առաջ...

09.10.2019
ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության այցը Ամստերդամ
Աշխատանքային այցով 2019 թվականի հոկտեմբերի 9-12-ը Ամստերդամում (Նիդերլանդների Թագավորություն) կլինի ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը (հոկտեմբերի 9-11-ը ներառյալ), ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական ...

09.10.2019
Քննարկվել են կուսակցությունների ֆինանսավորման վերահսկողությանն ու պատժամիջոցներին վերաբերող հարցեր
Հոկտեմբերի 9-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել Ընտրական բարեփոխումների աշխատանքային խմբի հերթական հանդիպումը, որին մասնակցել են ՀՀ ԱԺ  նախագահի տեղակալ Լենա Նազարյանը, ԱԺ պատգամավորներ, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Արմեն Խուդավե...

09.10.2019
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 13:30-ին կայանալիք արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ:   ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am