ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը հոկտեմբերի 9-ին հանդիպել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության բաժնի ուսանողների եւ դասախոսների հետ: Հանդիպմանը ներկա է եղել ՀԲԸՄ եվրոպական գրասենյակի տնօրեն Նիկոլա Տավիտիանը:
ԱԺ պատգամավորը ներկայացրել է ՀՀ-ԵՄ առաջիկա չորս տարիների համագործակցության ծրագրերն ու տարբեր ոլորտներում ընթացող եւ նախատեսվող բարեփոխումների փաթեթը: Նա տեղեկացրել է, որ ԵՄ-ի հետ Համապարփակ եւ ընդլայնված համաձայնագիրը Եվրամիության ոչ բոլոր երկրներն են վավերացրել, այդ իսկ պատճառով այն գործում է շուրջ 80 տոկոսով: Վիկտոր Ենգիբարյանը կարեւորել է ԵՄ աջակցությամբ՝ դատաիրավական, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների բնագավառներում իրականացվող բարեփոխումները: Ըստ նրա՝ հիմնովին կբարեփոխվի նաեւ ոստիկանության ոլորտը, կներդրվի եվրոպական կառավարման համակարգ, կստեղծվի օպերատիվ կենտրոն:
Նշվել է, որ ԵՄ-ն Հայաստանի արտահանման խոշորագույն շուկան է: ԵՄ-ին բաժին է հասնում մեր երկրի առեւտրի ընդհանուր ծավալի 22 տոկոսը:
Նիկոլա Տավիտիանը նույնպես կարեւոր է համարել ԵՄ-ի հետ գործակցությունը: Նա ընդգծել է ժողովրդավարական բարեփոխումների կարեւորությունը:
ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության այցը Ամստերդամ
Աշխատանքային այցով 2019 թվականի հոկտեմբերի 9-12-ը Ամստերդամում (Նիդերլանդների Թագավորություն) կլինի ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը (հոկտեմբերի 9-11-ը ներառյալ), ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական ...
Քննարկվել է ՀՀ հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածության հարցը
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում Մանե Թանդիլյանի նախագահությամբ հոկտեմբերի 9-ին քննարկվել է ՀՀ հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածության հարցը: Հանձնաժողովի նախագահը նշել է, որ դեկտեմբերին լրանում է ՀՀ հաշվեքննիչ պալատի անդամ Արա Նռանյանի պաշտոնավարման ժ...
Քննարկվել են կուսակցությունների ֆինանսավորման վերահսկողությանն ու պատժամիջոցներին վերաբերող հարցեր
Հոկտեմբերի 9-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել Ընտրական բարեփոխումների աշխատանքային խմբի հերթական հանդիպումը, որին մասնակցել են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը, ԱԺ պատգամավորներ, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Արմեն Խուդավե...
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 13:30-ին կայանալիք արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...