Տպել
04.10.2019
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ

ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության, սոցիալ-տնտեսական ու իրավական հարցերի մշտական հանձնաժողովների, ինչպես նաեւ ՀԱՊԿ ԽՎ խորհրդին առընթեր փորձագիտա-խորհրդատվական խորհրդի նիստերին մասնակցելու համար 2019 թվականի հոկտեմբերի 6-9-ը ներառյալ Սանկտ Պետերբուրգ (Ռուսաստանի Դաշնություն) կգործուղվեն ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը (2019 թվականի հոկտեմբերի 6-8-ը ներառյալ), ՀՀ ԱԺ պատգամավորներ Հովիկ Աղազարյանը, Ալեքսանդր Ավետիսյանը, Արման Աբովյանը  եւ Հարություն Բաբայանը:

ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության, իրավական հարցերի, տեղեկատվության, մշակույթի, տուրիզմի եւ սպորտի, վերահսկիչ-բյուջետային մշտական հանձնաժողովների նիստերի աշխատանքներին մասնակցելու համար 2019 թվականի հոկտեմբերի 9-11-ը ներառյալ Սանկտ Պետերբուրգ (Ռուսաստանի Դաշնություն) կգործուղվեն ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Անուշ Բեղլոյանը, Արկադի Խաչատրյանը, Տիգրան Ուլիխանյանը:

«Ընտրությունների ինստիտուտը որպես հանրային իշխանության լեգիտիմացման մեխանիզմ» խորագրով միջազգային համաժողովին մասնակցելու համար 2019 թվականի հոկտեմբերի 17-18-ը ներառյալ Մինսկ (Բելառուսի Հանրապետություն)  կգործուղվեն ՀՀ ԱԺ պատգամավորներ Գոռ Գեւորգյանը  եւ Էդվարդ Անդրեասյանը:

Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի միջազգային քարտուղարության, հանձնաժողովների նախագահների եւ զեկուցողների նիստին մասնակցելու համար 2019 թվականի հոկտեմբերի 16-18-ը ներառյալ Աթենք (Հունաստանի Հանրապետություն)  կգործուղվի Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը: 

Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի լիագումար նիստին մասնակցելու համար 2019 թվականի հոկտեմբերի 11-12-ը ներառյալ Վենետիկ (Իտալիայի Հանրապետություն) կգործուղվի ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:
 


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...