Տպել
08.10.2019
Վահե Էնֆիաջյանը հանդիպել է «Տարվա ինտելեկտ» միջբուհական մրցույթ փառատոնի կազմկոմիտեի հետ
1 / 5

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը հոկտեմբերի 8-ին հանդիպել է «Տարվա ինտելեկտ» միջբուհական մրցույթ փառատոնի կազմկոմիտեի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են փառատոնի աշխատանքների ընթացքին, երիտասարդների եւ ուսանողների բազմակողմ զարգացվածությանն առնչվող առանցքային մի շարք հարցեր:

Վահե Էնֆիաջյանը, հանդիսանալով մրցույթ փառատոնի հիմնադիրը, երիտասարդների հետ կիսվել է իր փորձով, խոսել ուսանողների ներգրավվածության եւ կրթական նոր հարթակներ նվաճելու կարեւորության մասին:

«Երիտասարդները պետք է օգտվեն սեփական գիտելիքների շտեմարանն ընդլայնելու բոլոր միջոցներից, կիրառե՛ք ձեզ ընձեռնված յուրաքանչյուր հնարավորություն»,- ընդգծել է ԱԺ փոխնախագահը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները պայմանավորվել են հանդիպումները դարձնել ավելի հաճախակի եւ հնարավորությունների սահմանում իրականացնել նոր երիտասարդական եւ կրթական ծրագրեր:

Նշվել է, որ մրցույթ-փառատոնն անց է կացվում 2001 թվականից: