National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
10.10.2019

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
10.10.2019
Տեղի կունենա քննարկում՝ «Կանանց քաղաքական մասնակցության խթանում» թեմայով

Հոկտեմբերի 11-ին` ժամը 10:00-ից մինչեւ 13:00-ը, «Օպերա Սյութ» հյուրանոցի Մոցարտ սրահում տեղի կունենա քննարկում՝ «Կանանց քաղաքական մասնակցության խթանում» թեմայով: 
  
Պատգամավորները, մասնավորապես կանայք, կուսակցությունների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները կքննարկեն քաղաքականությանը կանանց մասնակցության հարցը:

Միջազգային չափանիշների եւ լավագույն փորձի ուսումնասիրության միջոցով մասնակիցները կանդրադառնան ներկուսակցական եւ ընտրական քվոտաներին, հանրային ֆինանսավորմանը, խրախուսման եւ պատժամիջոցների գործիքներին, ինչպես նաեւ՝ նախընտրական քարոզչության կարգավորումներին, որոնք ուղղված են կուսակցական կառույցներում եւ ընտրված մարմիններում կանանց ներկայացվածության  բարձրացմանը:

Միջոցառումը կազմակերպված է ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ Ընտրական համակարգերի միջազգային հաստատության (IFES), Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) եւ ՕքսԵՋեն հիմնադրամի կողմից:

Քննարկումը Ազգային ժողովի աշխատանքային խմբի նախաձեռնության ավելի ընդգրկուն  մաս է հանդիսանում: Այն նպատակ ունի խթանելու կանանց մասնակցությունը ապագա օրենսդրության եւ, մասնավորապես կուսակցությունների մասին սահմանադրական օրենքի հետագա մշակման գործում:
 


10.10.2019
Քննարկվել են հայ-պորտուգալական կապերի զարգացմանն առնչվող հարցեր
ՀՀ ԱԺ Հայաստան-Պորտուգալիա բարեկամական խմբի ղեկավար Արսեն Ջուլֆալակյանը հոկտեմբերի 10-ին հանդիպել է Գալուստ Գյուլբենկյանի հիմնադրամի ֆինանսական բաժնի ղեկավար Վահե Մխիթարյանի  եւ հիմնադրամի անդամների հետ:   Հյուրերը մեր երկրում են «Հայաստանում Պորտուգալիայի օրեր» նախաձեռնության շր...

10.10.2019
Ամփոփվել են ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքները
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հայկ Կոնջորյանը հոկտեմբերի 10-ին հրավիրած ասուլիսում մանրամասներ է ներկայացրել հոկտեմբերի 4-6-ը Մարոկկոյի Մարակեշ քաղաքում տեղի ունեցած ԵԱՀԿ ԽՎ-ի աշնանային նստաշրջանի աշխատանքներից: Բանախոսի հավաստմամբ՝ առաջին անգամ Վեհաժողովի աշխատանքներ...

10.10.2019
Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության հանդիպումները Նիդերլանդներում
ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության՝ Նիդերլանդների Թագավորություն պաշտոնական այցի շրջանակում հոկտեմբերի 10-ին Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Նիդերլանդների Սենատի նախագահ Յան Անտոնի Բրույնի հետ: Հանդիպման ընթացքում հայկական խորհրդարանի խոսնակը ներկայացրել է Հայաստանում կայացած Թավշյա հե...

10.10.2019
Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը գտնվում է Հաագայում
Հոկտեմբերի 9-ին Հաագայում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Նիդերլանդների Թագավորություն՝ Սենատի նախագահ Յան Անտոնի Բրույնի հրավերով:   ...

10.10.2019
ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի Միջխորհրդարանական միության 141-րդ վեհաժողովի աշխատանքներին
2019 թվականի հոկտեմբերի 13-17-ը Բելգրադում (Սերբիայի Հանրապետություն) տեղի է ունենալու Միջխորհրդարանական միության 141-րդ վեհաժողովը, որի աշխատանքներին կմասնակցի ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, ...

10.10.2019
Տեղի կունենա մամուլի ասուլիս
Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ին, ՀՀ ԱԺ 334 դահլիճում տեղի կունենա ԵԱՀԿ ԽՎ-ում  ՀՀ ԱԺ պատվիրակության մամուլի ասուլիսը, որի ընթացքում մանրամասներ կներկայացվեն հոկտեմբերի 4-6-ը Մարակեշում կայացած ԵԱՀԿ խորհրրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի աշխատանքների վերաբերյալ:   ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS