Տպել
14.10.2019
Վահե Էնֆիաջյանը հանդիպել է Իվան Նովիցկիի հետ
1 / 3

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը հոկտեմբերի 14-ին հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Պետդումայի հինգ գումարումների պատգամավոր, քաղաքական-հասարակական գործիչ Իվան Նովիցկիի հետ:

Ողջունելով հյուրին խորհրդարանում՝ Վահե Էնֆիաջյանն ընդգծել է  երկու ժողովուրդների դարավոր կապը, շնորհակալություն հայտնել նախկին պատգամավորին՝ Հայաստան եւ Արցախ այցելելու համար:

Իվան Նովիցկին երախտագիտություն է հայտնել ՀՀ ԱԺ փոխնախագահին հանդիպման համար եւ  մանրամասներ ներկայացրել Արցախ կատարած այցից՝ ընդգծելով Արցախի Հանրապետության եւ նրա ժողովրդի հանդեպ ունեցած մշտական բարեկամական վերաբերմունքը:

Զրուցակիցներն ընդգծել են Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ կապերի  դինամիկ զարգացումը բոլոր ոլորտներում, արձանագրել  վերջին տարիների ձեռքբերումները:
 


14.10.2019
Քննարկվել են Սեւանա լճի էկոհամակարգին եւ տեղական ինքնակառավարմանն առնչվող նախագծեր
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը Վարազդատ Կարապետյանի նախագահությամբ հոկտեմբերի 14-ին հրավիրած նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է հանձնաժողովի նախագահի հեղինակած «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման,...

14.10.2019
Կարեւորվել է Հայաստանի եւ Բելգիայի խորհրդարանների միջեւ համագործակցության զարգացումը
Հոկտեմբերի 14-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Բելգիա բարեկամական խմբի ղեկավար Շիրակ Թորոսյանը, խմբի անդամներ Հովհաննես Իգիթյանը, Ծովինար Վարդանյանը, Տաթեւիկ Հայրապետյանը, Կորյուն Մկրտչյանը, Աննա Կոստանյանը եւ Սոս Ավետիսյանը հանդիպել են Բելգիայի Թագավորության խորհրդարանական պատվիրակության անդամների հետ: Ողջունելով...

14.10.2019
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 16:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ:   ...

14.10.2019
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերի ժամանակացույց
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողով` 14.10.2019, Ժամը 16:00, 114 սենյակ,   Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով՝   15.10.2019, Ժամը 12:00, 414 սենյակ,   ...