ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը Վարազդատ Կարապետյանի նախագահությամբ հոկտեմբերի 14-ին հրավիրած նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է հանձնաժողովի նախագահի հեղինակած «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը:
Նշվել է, որ 2008, 2012, 2014, 2017, 2018 թվականներին Սեւանա լճից 170 մլն մ3 առավելագույն չափաքանակից ավելի ջրառ է իրականացվել: Լճի մակարդակի իջեցման հետեւանքով մեծացել է ճահճացման վտանգը: Բնական ռեժիմի փոփոխությունը կհանգեցնի լճի եւ նրա ավազանի էկոլոգիական հավասարակշռության խախտմանը: Մասնագետները հաշվարկել են, որ Սեւանա լճի էկոհամակարգի կայունացման միակ նախապայմանն է ջրի մակարդակի բարձրացումը:
Առաջարկության նպատակն է բնակլիմայական պայմանների պատճառով լճի ջրային բացասական հաշվեկշռի պարագայում սահմանափակել ավելի ջրառի իրականացումը:
Կառավարության եզրակացությունը դրական չէր:
ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանի հավաստմամբ՝ երաշտ տարիներին հնարավոր չի լինի օգտվել լճի ջրերից:
Քննարկման արդյունքում հանձնաժողովականները դրական եզրակացություն են տվել օրինագծին՝ նստաշրջանի եւ առաջիկա հերթական նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկվելու համար:
Առաջին ընթերցմամբ քննարկվել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
ԱԺ պատգամավոր Անի Սամսոնյանը նշել է, որ գործող օրենքն ընդունվել է 2008 թվականին: Մեկ տարի առաջ օրենքում կատարված փոփոխությամբ ավագանու խմբակցությունները զրկվել են տեղական հանրաքվե կազմակերպելու իրավունքից: Առաջարկվում է Երեւանի ավագանու խմբակցություններին վերադարձնել այդ լիազորությունը: Ամրագրվում է նոր դրույթ, ըստ որի՝ քաղաքապետն ու քաղաքապետարանի ղեկավար կազմը պարտավոր են ընդունել ավագանու անդամին՝ վերջինիս պահանջով՝ եռօրյա ժամկետում:
Գործադիրը բացասական եզրակացություն էր ներկայացրել: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նշել է, որ գործող օրենքով Երեւանի ավագանու մեկ-երրորդին իրավունք է վերապահված կազմակերպել տեղական հանրաքվե: Նա անընդունելի է համարել քաղաքապետի եւ ավագանու անդամի հարաբերությունների օրենքով կարգավորումը:
Պատգամավորները օրենքի նախագծի վերաբերյալ դրական եզրակացություն չեն ներկայացրել:
Մինչեւ երկու ամիս ժամկետով հետաձգվել է ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանի հեղինակած նույնանուն «Ջրօգտագործողների ընկերությունների եւ ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» երկու օրենքների նախագծերի քննարկումը:
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...