Տպել
17.10.2019
Տեղի կունենան խորհրդարանական լսումներ

Հոկտեմբերի 18-ին` ժամը 10:00-ին, ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ տեղի կունենան խորհրդարանական լսումներ` «Կուսակցությունների մասին սահմանադրական օրենք, առկա խնդիրները եւ փոփոխությունների շրջանակը» թեմայով:

Լսումների հիմնական նպատակն է ներկայացնել ՀՀ Կուսակցությունների մասին սահմանադրական օրենքում տեղ գտած հիմնական կարգավորումների հետ կապված խնդիրները, ինչպես նաեւ քննարկել դրանց հետ կապված որոշակի լուծումներ: Լսումների ընթացքում կներկայացվեն նաեւ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի կողմից պատրաստված հաշվետվությունը գործող օրենքի հետ կապված, ինչպես նաեւ միջազգային լավագույն փորձը :

Լսումները նախատեսված են հատկապես արտախորհրդարանական կուսակցությունների, փորձագիտական կառույցների, լրատվամիջոցների եւ բոլոր հետաքրքրվողների համար:

Լսումներին մասնակցելու համար կարող եք գրանցվել այստեղ :

Լսումների օրակարգի հայերեն տարբերակը՝ այստեղ:


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...