ՀՀ ԱԺ Հայաստան-Պորտուգալիա բարեկամական խմբի ղեկավար Արսեն Ջուլֆալակյանը հոկտեմբերի 10-ին հանդիպել է Գալուստ Գյուլբենկյանի հիմնադրամի ֆինանսական բաժնի ղեկավար Վահե Մխիթարյանի եւ հիմնադրամի անդամների հետ:
Հյուրերը մեր երկրում են «Հայաստանում Պորտուգալիայի օրեր» նախաձեռնության շրջանակում:
Արսեն Ջուլֆալակյանը նշել է, որ հայ-պորտուգալական կապերի օրակարգում կարեւոր տեղ է զբաղեցնում միջխորհրդարանական փոխհամագործակցությունը: Երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման եւ ամրապնդման հարցում պատգամավորն արժեւորել է Գալուստ Գյուլբենկյանի հիմնադրամի դերակատարությունը:
Հանդիպման ընթացքում հիմնադրամի անդամները ներկայացրել են մի շարք առաջարկներ, հետագա փոխհարաբերություններն եւ աշխատանքներն ավելի արդյունավետ դարձնելու համար հանդես են եկել մի շարք նախաձեռնություններով:
Հյուրերը շրջել են խորհրդարանում, այցելել ԱԺ թանգարան:
Ամփոփվել են ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքները
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հայկ Կոնջորյանը հոկտեմբերի 10-ին հրավիրած ասուլիսում մանրամասներ է ներկայացրել հոկտեմբերի 4-6-ը Մարոկկոյի Մարակեշ քաղաքում տեղի ունեցած ԵԱՀԿ ԽՎ-ի աշնանային նստաշրջանի աշխատանքներից: Բանախոսի հավաստմամբ՝ առաջին անգամ Վեհաժողովի աշխատանքներ...
Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության հանդիպումները Նիդերլանդներում
ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության՝ Նիդերլանդների Թագավորություն պաշտոնական այցի շրջանակում հոկտեմբերի 10-ին Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Նիդերլանդների Սենատի նախագահ Յան Անտոնի Բրույնի հետ: Հանդիպման ընթացքում հայկական խորհրդարանի խոսնակը ներկայացրել է Հայաստանում կայացած Թավշյա հե...
Տեղի կունենա քննարկում՝ «Կանանց քաղաքական մասնակցության խթանում» թեմայով
Հոկտեմբերի 11-ին` ժամը 10:00-ից մինչեւ 13:00-ը, «Օպերա Սյութ» հյուրանոցի Մոցարտ սրահում տեղի կունենա քննարկում՝ «Կանանց քաղաքական մասնակցության խթանում» թեմայով: Պատգամավորները, մասնավորապես կանայք, կուսակցությունների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները կքննարկեն քաղաքակ...
Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը գտնվում է Հաագայում
Հոկտեմբերի 9-ին Հաագայում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Նիդերլանդների Թագավորություն՝ Սենատի նախագահ Յան Անտոնի Բրույնի հրավերով: ...
ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի Միջխորհրդարանական միության 141-րդ վեհաժողովի աշխատանքներին
2019 թվականի հոկտեմբերի 13-17-ը Բելգրադում (Սերբիայի Հանրապետություն) տեղի է ունենալու Միջխորհրդարանական միության 141-րդ վեհաժողովը, որի աշխատանքներին կմասնակցի ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, ...
Տեղի կունենա մամուլի ասուլիս
Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ին, ՀՀ ԱԺ 334 դահլիճում տեղի կունենա ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության մամուլի ասուլիսը, որի ընթացքում մանրամասներ կներկայացվեն հոկտեմբերի 4-6-ը Մարակեշում կայացած ԵԱՀԿ խորհրրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի աշխատանքների վերաբերյալ: ...