National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.10.2019

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
15.10.2019
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի ելույթը Միջխորհրդարանական միության 141-րդ նստաշրջանում
1 / 4

«Հարգարժան նախագահություն,

գործընկեր խորհրդարանականներ,

տիկնայք եւ պարոնայք,

ելույթս ցանկանում եմ սկսել շնորհակալություն հայտնելով մեր տանտիրոջը՝ Սերբիայի Հանրապետության խորհրդարանին՝ Վեհաժողովի կազմակերպման եւ ջերմ ընդունելության համար:

Ընթացիկ ընդհանուր քննարկման խորագիրն ինքնին խոսուն է. «Միջազգային իրավունքի ամրապնդում. Խորհրդարանի դերն ու մեխանիզմները եւ տարածաշրջանային համագործակցության խթանումը»:

Եթե մենք հետ նայենք պատմությանը, կտեսնենք, որ միջազգային իրավունքը՝ որպես ազգերի միջեւ հարաբերությունները կարգավորող իրավական դրույթների համակարգ, միշտ է գոյություն ունեցել, քանի որ մարդկային քաղաքակրթության հենց սկզբից բոլոր պետությունները հասկացել են ազգերի միջեւ «խաղի կանոնների» անհրաժեշտությունը: Կանոններ, որոնք կարգավորում են իրենց գոյակցության պայմանները, թույլ են տալիս նրանց ապահով զգալ եւ երաշխավորել իրենց զարգացումը: Դժբախտաբար, մարդկության ողջ պատմության ընթացքում մենք նաեւ ականատես ենք եղել այս կանոնների ոտնահարման բազմաթիվ դեպքերի մեկ պետության եւ անտարբերության ու դժկամության՝ այլ պետությունների կողմից՝ կանխելու, դատապարտելու եւ լուծելու դրանք՝ արդյունքում խոչընդոտելով ոչ միայն մի առանձին տարածաշրջանի, այլ որոշ դեպքերում՝ ողջ աշխարհի եւ մարդկության զարգացումը:

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո միջազգային հանրությունը սկսեց վերափոխել եւ վերակարգավորել մեր համատեղ եւ փոխշահավետ գոյակցությունը՝ հիմնված երկրների միջեւ բոլոր բանավեճերի խաղաղ կարգավորման առանցքային համընդհանուր սկզբունքի եւ հետեւաբար՝ ուժի կիրառման անընդունելիության վրա: Այս տասնամյակների ընթացքում պետությունների, կառավարությունների, խորհրդարանների ղեկավարները բազմաթիվ առիթներով արտահայտել են ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված նպատակների եւ սկզբունքների նկատմամբ իրենց հավատամքը: Եվ այսօր, չնայած հնչող քննադատությանը, միջազգային իրավունքն այն միակ գործիքն է, կամավոր ընդունված կանոնների միակ խումբը, որը թույլ է տալիս պահպանել խաղաղություն եւ միազգային անվտանգություն: 
  
Կրկին  վկայակոչելով ընդհանուր բանավեճի խորագիրը՝ «ամրապնդել միջազգային իրավունքը», պետք է նշեմ, որ այս պահին մենք հրատապ կարգով պետք է խոսենք միջազգային իրավունքի մասին ընդհանրապես եւ մարդու իրավունքների մասին մասնավորապես: 
  
Հարգելի գործընկերներ, հենց այս պահին, երբ մենք նստած ենք այս լիագումար նիստերի դալիճում, մեր անդամ պետություններից մեկը՝ Թուրքիան, ռազմական գործողություն է ծավալում Սիրիայի քրդաբնակ տարածքներում: Մի քանի օրերի ընթացքում հարյուրավոր մարդիկ են զոհվել, իսկ տասնյակ հազարավորները՝ տեղահանվել: Այսօր Ղամիշլիում եւ Սիրիայի այլ քաղաքներում մարդիկ վտանգի տակ են նույն կերպ, ինչ Սիրիայի հայաբնակ Քեսաբ քաղաքում 2014 թվականին:

Ճակատագրի հեգնանքով այս արհավիրքները տեղի են ունենում այն նույն տեղում, նույն աշխարհագրական տարածքում, որտեղ հողի եւ ավազի մեջ են 100 տարի առաջ Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի մնացորդները:

Եվ ես՝ որպես մի ազգի ներկայացուցիչ, որն ականատես է եղել եւ վերապրել է 20-րդ դարի ամենամեծ ողբերգություններից մեկը՝ մարդկության դեմ ուղղված այդ հանցագործությունը, կոչ եմ անում բոլոր խորհրդարանականներին բարձրացնելու իրենց տագնապի ձայնը Սիրիայում ստեղծված իրավիճակի շուրջ: 
  
Միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքը, դրան հետեւելը եւ պահպանելը 21-րդ դարում չի վերաբերում տնտեսությանը կամ աշխարհաքաղաքականությանը: Այն նախեւառաջ մարդկային կյանքերը փրկելու մասին է, նրանց իրավունքները եւ ազատությունները հարգելու մասին է, այն միջազգային հանրության բարոյականությունը եւ Միացյալ Ազգերի ոգին փրկելու մասին է: 
  
Ես կոչ եմ անում Վեհաժողովի անդամներին դիմել գործողությունների: Ես կոչ եմ անում Միջխորհրդարանական միությանը՝ որպես կազմակերպության եւ այստեղ ներկայացված յուրաքանչյուր խորհրդարանի, անտարբեր չմնալ եւ պարզորոշ անընդունելի համարել Թուրքիայի գործողությունները եւ անհապաղ պահանջել դադարեցնել դրանք»:
 


15.10.2019
Քննարկվել են հայ-կանադական գործակցությանն առնչվող մի շարք հարցեր
ՀՀ ԱԺ Հայաստան-Կանադա բարեկամական խմբի ղեկավար Արման Եղոյանը եւ խմբի անդամները հոկտեմբերի 15-ին հանդիպել են Օնտարիոյի, Քվեբեկի նահանգային խորհրդարանների եւ Տորոնտոյի  ու Մոնրեալի քաղաքապետական խորհուրդների անդամների հետ:Հանդիպմանը ներկա են եղել նաեւ ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական գրասենյակի անդամ Արշ...

15.10.2019
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
Հոկտեմբերի 15-ին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Բաբկեն Թունյանի նախագահությամբ կայացած հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել Կառավարության հեղինակած «ՀՀ ընդերքի մասին» օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթին: ...

15.10.2019
Քննարկվել են ռազմական դրության իրավական ռեժիմին եւ աշխատանքային օրենսդրությանը վերաբերող օրենսդրական նախաձեռնություններ
ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը Նարեկ Զեյնալյանի նախագահությամբ հոկտեմբերի 15-ին երկրորդ ընթերցմամբ քննարկել է «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին»  օրենքի նախագիծը: Փոփոխությունները պայմանավորված են աշխատավարձերի վճարման գործընթացի համակարգված ...

15.10.2019
Քննարկվել է 2019 թվականի պետական բյուջեի առաջին կիսամյակի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքը
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Մանե Թանդիլյանի նախագահությամբ հոկտեմբերի 15-ին քննարկել է 2019 թվականի պետական բյուջեի առաջին կիսամյակի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքը: Ըստ հիմնական զեկուցող ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի՝ 2019 թվականի առաջին կիսամյ...

15.10.2019
Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 12:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ:   ...

15.10.2019
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 12:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ:   ...

15.10.2019
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 10:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ:   ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am