Տպել
16.10.2019
Քննարկվել է «Հերունու ազգային տիեզերական կենտրոնի» նախագիծը
1 / 4

Հոկտեմբերի 16-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Աննա Կոստանյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Հերունու ազգային տիեզերական կենտրոնի» նախագծի վերաբերյալ քննարկում:

Աննա Կոստանյանը տեղեկացրել է, որ քննարկման նպատակն է վեր հանել առկա խնդիրները եւ փորձել գտնել առավել արդյունավետ լուծումներ:

ՀԱՊՀ պրոֆեսոր Արեւիկ Սարգսյանը ներկայացրել է կենտրոնի պատմությունն ու ձեռքբերումները: Նա նշել է, որ 2018 թվականի սկզբից ՀՀ ՏԶՆ նախարարության (ՀՀ էկոնոմիկայի նախարարության) հետ ակտիվ քննարկվում է «Հերունու ազգային տիեզերական կենտրոնի»-ին՝ առանձին պետական սեփականության կառուցվածքային միավորի կազմավորման հարցը: Արդիական է նաեւ այնտեղ գիտական աշխատանքի վերսկսման խնդիրը, ինչը հնարավորություն կտա իրականացնել գիտաարտադրական եւ կրթական կայուն եւ կենսունակ մոդելների ներդրում: Արեւիկ Սարգսյանի խոսքով՝ ռադիոօպտիկական դիտակի գործարկումը ոչ միայն հնարավոր է, այլեւ անհրաժեշտ: Անցած տարիներին նա իր գործընկերների հետ մի շարք քայլեր է կատարել այդ ուղղությամբ:

Ամփոփելով քննարկումը՝ Աննա Կոստանյանը նշել է, որ առկա խնդիրները դեռեւս անհրաժեշտ է քննարկել եւ հույս հայտնել, որ հետամուտ է լինելու դրանց լուծմանը:

Հանդիպմանը մասնակցել են ներկայացուցիչներ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, Չափագիտության ազգային ինստիտուտից, «Հայաստանի իրավազորություն» հիմնադրամից:


16.10.2019
Աշխատանքային քննարկում՝ Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքներում ոռոգման ջրի մատակարարման խնդիրների վերաբերյալ
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը Վարազդատ Կարապետյանի նախագահությամբ հոկտեմբերի 16-ին կազմակերպած աշխատանքային քննարկման ընթացքում անդրադարձել է Սեւան քաղաքի կեղտաջրերի մաքրման կայանի շահագործման եւ մի շարք համայն...

16.10.2019
Լենա Նազարյանն ընդունել է Կալիֆորնիայի նահանգային ասամբլեայի եւ Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամներին
ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը հոկտեմբերի 16-ին հանդիպել է Կալիֆորնիայի նահանգային ասամբլեայի անդամ Ադրին Նազարյանի եւ Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Քրիքորյանի հետ: Զրուցակիցները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Լենա Նազարյանը տեղեկացրել է, որ «Իմ քայլը» խմբակցու...