Տպել
17.10.2019
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ

Նոր Նախիջեւանի հայկական համայնքի կազմավորման 240-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու համար 2019 թվականի հոկտեմբերի 17-20-ը ներառյալ Դոնի Ռոստով (Ռուսաստանի Դաշնություն) կգործուղվեն ՀՀ ԱԺ պատգամավորներ Նարեկ Մկրտչյանը, Ալեքսեյ Սանդիկովը եւ Մաթեւոս Ասատրյանը (հոկտեմբերի 18-20-ը ներառյալ): 
 
«Չինաստան-Կենտրոնական Ասիա» համագործակցության 7-րդ համաժողովին մասնակցելու համար 2019 թվականի հոկտեմբերի 16-19-ը ներառյալ Նանին (Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն) կգործուղվեն ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ԱԺ պատգամավորներ Արուսյակ Ջուլհակյանը, Գեւորգ Պապոյանը եւ Շիրակ Թորոսյանը:

Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) մշակութային, կրթության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի 53-րդ նիստերին մասնակցելու համար 2019 թվականի հոկտեմբերի 20-23-ը ներառյալ Քիշնեւ (Մոլդովայի Հանրապետություն) կգործուղվի ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Անուշ Բեղլոյանը:

ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի սոցիալական քաղաքականության եւ մարդու իրավունքների, պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովների  նիստերի աշխատանքներին մասնակցելու համար 2019 թվականի հոկտեմբերի 21-23-ը ներառյալ Սանկտ Պետերբուրգ (Ռուսաստանի Դաշնություն) կգործուղվեն ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը, ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը եւ ԱԺ պատգամավոր Գոռ Գեւորգյանը:

Հելսինկյան կոմիտեի Հայաստանի բարեփոխումների օրակարգին նվիրված լսումներին որպես բանախոս հանդես գալու համար 2019 թվականի հոկտեմբերի 21-23-ը ներառյալ Վաշինգտոն (Ամերիկայի Միացյալ Նահանգներ) կգործուղվի ՀՀ ԱԺ պատգամավոր Համազասպ Դանիելյանը: