Տպել
17.10.2019
Քննարկվել են զինծառայությանն ու ճանապարհային երթեւեկությանն առնչվող օրինագծեր
1 / 4

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ հոկտեմբերի 17-ին հրավիրած նիստում քննարկել է ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Ըստ ԱԺ պատգամավոր Գեւորգ Գորգիսյանի՝ զոհված կամ մահացած զինծառայողնների ընտանիքների այն անդամնները, ովքեր չունեն օրենքով սահմանված կարգով տրված ամուսնության կամ ծննդյան վկայական, չեն զրկվի միանվագ դրամական օգնություն ստանալու իրավունքից, եթե օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատել են իրենց փաստացի ամուսին, զավակ կամ ծնող լինելու փաստը:

Հարակից ելույթում ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը նշել է, որ նախագիծը հակասում է ՀՀ ընտանեկան օրենսգրքի համապատասխան հոդվածներին:

Կառավարության եզրակացությունը նույնպես դրական չէր: Քննարկման արդյունքում հանձնաժողովականները օրենսդրական նախաձեռնությանը տվել են բացասական եզրակացություն:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ պատգամավորներ Վահե Էնֆիաջյանի եւ Նաիրա Զոհրաբյանի հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Առաջարկվում է խստացնել տրանսպորտային միջոցների վարորդների կողմից հանդիպակաց երթեւեկության գոտի դուրս գալու համար նախատեսված տուգանքի չափը: Գործող նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի փոխարեն սահմանվում է հարյուրհիսնապատիկի չափը, եթե դա կապված չէ վազանցը թույլատրված տեղերում կատարելու կամ կանգնած տրանսպորտային միջոցն ու խոչընդոտը շրջանցելու հետ:

Ըստ Վահե Էնֆիաջյանի՝ խստացումը պայմանավորված է վերջին տարիներին ՃՏՊ-ների թվի ավելացմամբ: 2019 թվականի առաջին հինգ ամիսների ընթացքում գրանցվել է 1663 դեպք, որից 122-ը՝ մահվան ելքով:

ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանը նշել է, որ նախագիծը հակասում է տուգանային միավորների բալային համակարգին: Կառավարությունը բացասական էր գնահատել այն: Քվեարկությամբ նախագիծը ստացել է բացասական եզրակացություն:

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել ԱԺ պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի եւ Արմեն Փամբուխչյանի հեղինակած  «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին»  օրենքի նախագծին:

Երկրորդ ընթերցմամբ մյուս նախագծերի քննարկումը հետաձգվել է մինչեւ երկամսյա ժամկետով: 
 


17.10.2019
Լիլիթ Մակունցի ելույթը Միջխորհրդարանական միության 141-րդ նստաշրջանում
Հարգարժան տիկին նախագահ, մեծարգո գործընկերներ եւ պատվիրակներ, ժողովրդավարության միջոցով են ձեւավորվում լեգիտիմ կառավարություններ եւ ժողովրդավարությունն է, որ հնարավորություն է ընձեռում ունենալ անվտանգ տարածաշրջաններ եւ հարեւաններ: Հայաստանի ժողովրդավարության երաշխիքը, մեր կառավարության եւ խորհրդարան...

17.10.2019
ՀՀ ԱԺ երկու մշտական հանձնաժողովները համատեղ նիստ են գումարել
Հոկտեմբերի 17-ին Մանե Թանդիլյանի եւ Վարազդատ Կարապետյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի ու ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ: ՀՀ հաշվեքննիչ պալատի ներկայա...

17.10.2019
Հաստատվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին կից զբոսաշրջության հարցերի աշխատանքային խմբի աշխատակարգը
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին կից զբոսաշրջության հարցերի աշխատանքային խումբը ԱԺ պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի նախագահությամբ հոկտեմբերի 17-ին հրավիրել է անդրանիկ նիստը: ԱԺ պատգամավորը գործընկերներին է ներկայացրել խմբի աշխատակարգը, աշխատանքների կազմակերպման գործընթացը, խմբի անդամի իր...

17.10.2019
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում
Հոկտեմբերի 17-ին Բաբկեն Թունյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ: Բաբկեն Թունյանը տեղեկացրել է, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Միքայել Մելքումյանի եւ Արտյոմ Ծառուկյանի հեղինակած «Ներդրումային ծրագրերի իրականացման պետական աջա...

17.10.2019
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
Նոր Նախիջեւանի հայկական համայնքի կազմավորման 240-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու համար 2019 թվականի հոկտեմբերի 17-20-ը ներառյալ Դոնի Ռոստով (Ռուսաստանի Դաշնություն) կգործուղվեն ՀՀ ԱԺ պատգամավորներ Նարեկ Մկրտչյանը, Ալեքսեյ Սանդիկովը եւ Մաթեւոս Ասատրյանը (հոկտեմբերի 18-20...

17.10.2019
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 15:30-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...

17.10.2019
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 15:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...

17.10.2019
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 10:30-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...

17.10.2019
Տեղի կունենան խորհրդարանական լսումներ
Հոկտեմբերի 18-ին` ժամը 10:00-ին, ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ տեղի կունենան խորհրդարանական լսումներ` «Կուսակցությունների մասին սահմանադրական օրենք, առկա խնդիրները եւ փոփոխությունների շրջանակը» թեմայով: Լսումների հիմնական նպատակն է ներկայացնել ՀՀ ...

17.10.2019
Տեղի կունենան խորհրդարանական լսումներ
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ հոկտեմբերի 18-ին՝ ժամը 10:00-ին, ՀՀ ԱԺ 334 դահլիճում տեղի կունենան խորհրդարանական լսումներ՝ «Դիմակայուն Հայաստան» խորագրով:   ...