Տպել
17.10.2019
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում
1 / 4

Հոկտեմբերի 17-ին Բաբկեն Թունյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ:

Բաբկեն Թունյանը տեղեկացրել է, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Միքայել Մելքումյանի եւ Արտյոմ Ծառուկյանի հեղինակած «Ներդրումային ծրագրերի իրականացման պետական աջակցության մասին» եւ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը քննարկվել է հանձնաժողովի նախորդ նիստում, իսկ քվեարկությունը որոշ խնդիրների պատճառով տեղափոխվել է հաջորդ նիստ:

Մինչ քվեարկության կազմակերպումը՝ Արտյոմ Ծառուկյանը ներկայացրել է հեղինակների առաջարկները՝ մասնավորապես խմբագրական բնույթի: Առաջարկվել է նաեւ շրջանառությունից հանել փաթեթի երկրորդ նախագիծը:

Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ «Իմ քայլը» խմբակցությունը դեմ է քվեարկելու նախաձեռնությանը:

Լրամշակված նախագիծը չի ստացել դրական եզրակացություն: 
 


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...