Տպել
21.10.2019
«Ավրորա» մրցանակի դափնեկիր Միրզա Դինային հանդիպել է ԱԺ պատգամավորների հետ
1 / 3

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի նախաձեռնությամբ հոկտեմբերի 21-ին ՀՀ Ազգային ժողով է այցելել «Ավրորա» մրցանակի դափնեկիր, ազգությամբ եզդի Միրզա Դինային: Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ԱԺ պատգամավորներ Սարգիս Խանդանյանը, Շիրակ Թորոսյանը, Սոս Ավետիսյանը:

ԱԺ պատգամավորները շնորհավորել են Միրզա Դինայիին «Ավրորայի» դափնեկիր դառնալու կապակցությամբ՝ ընդգծելով, որ մրցանակի Ընտրող հանձնաժողովը ճիշտ ընտրություն է կատարել: Ռուստամ Բաքոյանի հավաստմամբ՝ անչափ կարեւոր էր մրցանակի շնորհումը ազգությամբ եզդի մարդասիրական գործչին, քանի որ, ըստ նրա, Մերձավոր Արեւելքում բնակվող եզդի ժողովրդի նկատմամբ ցեղասպանությունը դեռ շարունակվում է: «Այս փաստը դրա արձագանքն էր եւ Միրզա Դինայիի մարդասիրական գործունեության ճշգրիտ գնահատականը»,-ասել է ԱԺ պատգամավորը:

Նաիրա Զոհրաբյանը բարձր է գնահատել մրցանակակրի գործունեությունը: Նա նշել է, որ եթե Միրզա Դինայիի նման գործիչներ չլինեին, ապա աշխարհը կգնար կործանման:

«Ես կրկնակի հպարտ եմ, որ մրցանակը ստացել եմ Հայաստանում, ցեղասպանություն ապրած ժողովրդի զավակներից»,-ասել է «Ավրորայի» դափնեկիրը:  Նա ընդգծել է այն հանգամանքը, որ Հայաստանում եզդի համայնքը եւ ազգային մյուս փոքրամասնություններն ապրում ու աշխատում են առանց որեւէ խնդիրներ ունենալու: «Ձեր երկրում եզդիները պահել են իրենց ինքնությունը»,- նշել է Միրզա Դինային: Կարեւոր է համարվել նաեւ այն, որ եզդի ժողովուրդը մեր երկրում ունի իր ազգային հոգեւոր կենտրոնը:

ԱԺ պատգամավորները Միրզա Դինայիին մաղթել են աննկուն կամք ու հաջողություն՝ նրա մարդասիրական առաքելության գործում:


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...