Տպել
22.10.2019
Խորհրդարանն սկսել է հերթական նիստերի աշխատանքը
1 / 15

Հոկտեմբերի 22-ին ՀՀ Ազգային ժողովն սկսել է հերթական նիստերի աշխատանքը:

Պատգամավորները քննարկել են ԱԺ մշտական հանձնաժողովներում բացասական եզրակացություն ստացած՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Վահե Էնֆիաջյանի եւ  Նաիրա Զոհրաբյանի հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Արտյոմ Ծառուկյանի հեղինակած «Ներդրումային ծրագրերի իրականացման պետական աջակցության մասին», ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի հեղինակած «Կրթության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունները:

Քվեարկությամբ մերժվել են վերոնշյալ օրենսդրական նախաձեռնությունների՝ ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում ընդգրկելը:

Հերթական նիստերի օրակարգը հաստատելուց հետո խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած «ՀՀ ընդերքի մասին» օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթը: Ըստ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանի՝ նախագծի ընդունմամբ կպարզեցվի ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման գործընթացի վարչարարությունը, ինչպես նաեւ վարչական վիճակագրական ռեգիստրի վարումը կիրականացվի լիարժեք՝ ապահովելով ռեգիստրի տվյալների հավաստիությունը:

Գլխադասային՝ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Կարեն Համբարձումյանը:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել են «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթը, «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի եւ Արմեն Փամբուխչյանի հեղինակած «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի, Արման Աբովյանի, Էդուարդ Բաբայանի, Շաքե Իսայանի, Վահե Էնֆիաջյանի հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:

Օրվա վերջին նիստում պատգամավորները հանդես են եկել հայտարարություններով:

Խորհրդարանն աշխատանքը կշարունակի հոկտեմբերի 23-ին:


22.10.2019
Բացվել է գեղանկարիչ Վլադիմիր Սիմոնյանի աշխատանքների ցուցահանդեսը
ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճին կից սրահում հոկտեմբերի 22-ին բացվել է գեղանկարիչ Վլադիմիր Սիմոնյանի աշխատանքների ցուցահանդեսը, որին ներկա էին պատգամավորներ, արվեստագետներ, ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներ, լրագրողներ: Վլադիմիր Սիմոնյանը ՀՀ նկարիչների միության եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նկարիչների միջազգային մի...

22.10.2019
Պարզաբանումներ՝ Ազգային ժողովի կողմից քվեարկությամբ մերժված նախագծերի վերաբերյալ
Հոկտեմբերի 22-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի, ՀՀ ԱԺ պատգամավորներ Ծովինար Վարդանյանի ու Գեւորգ Պապոյանի հրավիրած մամուլի ասուլիսը, որի ընթացքում անդրադարձ է կատարվել եկամտային հարկին վերաբերող Ազգային ժողովի կողմից քվեարկությամբ մերժված նախագծե...

22.10.2019
ՀՀ ԱԺ «Բաց դաս» ծրագրի շրջանակում խորհրդարան են այցելել Երեւանի եւ Գեղարքունիքի մարզի մի խումբ դպրոցականներ
ՀՀ ԱԺ «Բաց դաս» ծրագրի շրջանակում հոկտեմբերի 22-ին խորհրդարան էին այցելել մայրաքաղաքի Լեւ Տոլստոյի անվան թիվ 128 հիմնական դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները: Նրանք եղել են ԱԺ թանգարանում, օթյակից հետեւել հերթական նիստերի աշխատանքին, ծանոթացել խորհրդարանական անցուդարձին: «Բաց դասը» վարել է ՀՀ ԱԺ եվրո...

22.10.2019
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամները հանդիպել են ՀՀ Քննչական կոմիտեի աշխատակիցների հետ
Հոկտեմբերի 22-ին ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամներն աշխատանքային հանդիպում են ունեցել ՀՀ Քննչական կոմիտեի աշխատակիցների հետ: ՀՀ Քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական եւ քրեագիտական գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը, ներկայացնելով նորաստեղծ վարչու...

22.10.2019
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ցավակցական հեռագրեր է հղել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի եւ Պետական դումայի նախագահներին
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ցավակցական հեռագրեր է հղել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին, որոնցում ասված է. «Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի եւ անձամբ...

22.10.2019
Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով կմեկնի Ստրասբուրգ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 23-26-ը աշխատանքային այցով կլինի Ստրասբուրգում` մասնակցելու Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահների եվրոպական համաժողովի աշխատանքներին:   Խորհրդարանի ղեկավարի գլխավորած պատվիրակության կազմո...

22.10.2019
Մամուլի ասուլիսի հրավեր
Հոկտեմբերի 22-ին` ժամը 16:10-ին, 214 դահլիճում տեղի կունենա ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի հրավիրած մամուլի ասուլիսը, որի ընթացքում անդրադարձ կկատարվի եկամտային հարկի վերաբերյալ Ազգային ժողովի կողմից քվեարկությամբ մերժված նախագծերի հարցին:   ...