Տպել
23.10.2019
Հայաստան-Սիրիա բարեկամական խմբի ամդամները հանդիպել են Հայաստանում Սիրիայի արտակարգ եւ լիազոր դեսպանի հետ
1 / 2

ՀՀ ԱԺ Հայաստան-Սիրիա բարեկամական խմբի ղեկավար Տիգրան Ուլիխանյանը եւ խմբի անդամները հոկտեմբերի 23-ին հանդիպել են ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմի հետ:

Ողջունելով դեսպանին խորհրդարանում՝ Տիգրան Ուլիխանյանն իր եւ բարեկամական խմբի անունից դատապարտել է Թուրքիայի կողմից իրականացված ռազմական ներխուժումը Սիրիայի ինքնիշխան տարածք:

Պատգամավորն ընդգծել է, որ թուրքական զինուժի գործողություններն անընդունելի են Հայաստանի համար ոչ միայն Սիրիայում բնակվող հայության, այլեւ՝ յուրաքանչյուր քաղաքացու կյանքին վտանգ սպառնալու տեսանկյունից:

Բարեկամական խմբի ղեկավարը հույս է հայտնել, որ միջազգային կառույցները եւս հանդես կգան դատապարտող հայտարարություններով ու գործուն միջամտությամբ կկանխեն հակամարտության հետագա խորացումը:

Դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմը, շնորհակալություն հայտնելով աջակցության համար, նշել է, որ Սիրիան մշտապես բարձր է գնահատել Հայաստանի մարդասիրական առաքելությունը:

Խոսելով իր երկրում Թուրքիայի իշխանությունների ծավալած գործողություններից՝ դեսպանն անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը:

Մոհամմեդ Հաջ Իբրահիմը հույս է հայտնել, որ Հայաստանը կաջակցի Սիրիային վերակառուցման գործընթացում եւս:

Պատգամավորները հետաքրքրվել են նաեւ թուրքական գործողություններից տուժած՝ կանանց եւ երեխաների, ինչպես նաեւ եզդի համայնքի ներկայացուցիչների ճակատագրերով:
 


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...