Տպել
25.10.2019
Արարատ Միրզոյանը Ստրասբուրգում հանդիպել է Սլովենիայի խորհրդարանի ստորին պալատի խոսնակ Դեժան Ժիդանի հետ
1 / 6

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Եվրոպայի խորհրդի անդամ երկրների խորհրդարանների ղեկավարների համաժողովի շրջանակում հոկտեմբերի 24-ին Ստրասբուրգում հանդիպել է Սլովենիայի խորհրդարանի ստորին պալատի խոսնակ Դեժան Ժիդանի հետ: Արարատ Միրզոյանը նշել է, որ մեծապես կարեւորում է Սլովենիայի խորհրդարանի խոսնակի հետ հանդիպումը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի շրջանակում, որը կարեւոր հարթակ է հանդիսանում երկկողմ միջխորհրդարանական կապերի ակտիվացման եւ համագործակցության ընդլայնման համար: Աժ նախագահը արժեւորել է նաեւ Սլովենիայի հետ համագործակցության խորացումն ու ընդլայնումը՝ նշելով, որ ՀՀ Ազգային ժողովը կարեւորում է խորհրդարանական դիվանագիտության դերը  միջպետական հարաբերությունների համատեքստում:

Այս առումով Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետության խորհրդարանում արդեն իսկ գործում է Հայաստան-Սլովենիա միջխորհրդարանական բարեկամական խումբը, որը Սլովենիայի խորհրդարանում դեռեւս ձեւավորված չէ: Սրան ի պատասխան՝ Դեժան Ժիդանը նշել է, որ Սլովենիայի խորհրդարանում արդեն իսկ սկսել են բարեկամության խմբի ձեւավորման աշխատանքները:

Զրուցակիցները խոսել են Սլովենիայի խորհրդարանի կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի հնարավորինս սեղմ ժամկետներում վավերացման մասին, որը ամուր իրավական հիմք է հանդիսանում Եվրամիության եւ ԵՄ անդամ պետությունների հետ փոխշահավետ հարաբերությունների զարգացման առումով: Արարատ Միրզոյանն իր գործընկերոջը հորդորել է հնարավորինս շուտ վավերացնել այն, ինչին ի պատասխան Սլովենիայի խորհրդարանի նախագահը հավաստիացրել է, որ կառավարությունից ստանալուն պես այն կվավերացվի շատ կարճ ժամկետում: 
  
ՀՀ Ազգային ժողովի նախագահը նշել է, որ Եվրամիության հետ վիզայի ազատականացման երկխոսության շուտափույթ մեկնարկը ՀՀ-ի համար հատուկ կարեւորություն է ներկայացնում:


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...