Տպել
25.10.2019
Քննարկվել են հայ-չինական միջխորհրդարանական կապերին եւ տնտեսությանն առնչվող հարցեր
1 / 3

ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը հոկտեմբերի 25-ին հանդիպել է ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլունի հետ։

Միքայել Մելքումյանն ընդգծել է երկու երկրների խորհրդարանների միջեւ, ինչպես նաեւ տնտեսության բնագավառում համագործակցության զարգացումն ու ընդլայնումը։ Նշվել է, որ Չինաստանի հետ առեւտրաշրջանառությունը շուրջ 800 մլն դոլար է, ինչը մոտ 20 տոկոսով ավելի է նախորդ տարվա համեմատ։

Կարեւոր է համարվել ՉԺՀ-ի հետ եւս ազատ առեւտրի գոտի ունենալը։ «Հարկավոր է ոչ միայն չինական ապրանքներ ներկրել հայկական շուկա, այլեւ ժամանակակից բարձր տեխնոլոգիաներ, որոնց կիրառումը հնարավորություն կտա զարգացնելու տնտեսական բնագավառը»,-ասել է մշտական հանձնաժողովի նախագահը։ Նա ընդգծել է նաեւ համատեղ ձեռնարկություններ ստեղծելու կարեւորությունը, չինական կողմի նախաձեռնած՝ «Մեկ ճանապարհ, մեկ տնտեսական գոտի» ծրագրին միանալը։ Միքայել Մելքումյանն արտակարգ եւ լիազոր դեսպանին առաջարկել է համագործակցել իր գլխավորած հանձնաժողովի հետ։

Թիան Էրլունն իր պատրաստակամությունն է հայտնել այդ հարցում։ Նա կարեւորել է Հայաստանի հետ երկկողմ եւ ԵԱՏՄ շրջանակում բազմակողմ համագործակցությունը։ Ընդգծվել է հայ-չինական հարաբերությունների խորացումը տարբեր ոլորտներում եւ համագործակցությունը միջազգային կառույցներում։
 
 
 


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...