Տպել
25.10.2019
Վահե Էնֆիաջյանը հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի հետ
1 / 6

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը հոկտեմբերի 25-ին հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի հետ:

Ողջունելով հյուրին խորհրդարանում՝ Վահե Էնֆիաջյանը կարեւորել է Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի արդյունավետ գործունեությունը բոլոր ոլորտներում:

Ազգային ժողովի փոխնախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողին «Ժամանակակից խորհրդարան՝ ժամանակակից Հայաստանի համար» քառամյա ծրագրին օժանդակելու համար:

Խոսելով Հայաստանում ՄԱԿ-ի առաքելությունից` Շոմբի Շարփը վստահեցրել է, որ կառույցը պատրաստակամ է օգնել խորհրդարանին հզորացնելու կարողություններն ու աջակցություն ցուցաբերել տարբեր բնագավառներում բարեփոխումների իրականացմանը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Սիրիայում Թուրքիայի կողմից իրականացված ռազմական գործողություններին: Այս համատեքստում Վահե Էնֆիաջյանը հետաքրքրվել է այդ գործողություններից տուժած 300.000 փախստականների ճակատագրերով եւ ՄԱԿ-ի ձեռնարկած քայլերով:

Շոմբի Շարփը նշել է, որ ՄԱԿ-ը հետեւում է Սիրիայի շուրջ զարգացումներին եւ որ վերջինս իր հիմնական մանդատի շրջանակներում պատրաստ է օժանդակելու ՀՀ կառավարությանը Հայաստան ժամանող փախստականներին միջազգային պաշտպանվածություն եւ մարդասիրական օգնություն ցուցաբերելու հարցում:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ կողմերը կարեւորել են խնդրի կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափով լուծումը:

Խորհրդարանի փոխնախագահը հետաքրքրվել է Հայաստանի սահմանամերձ համայնքներում ՄԱԿ-ի կողմից իրականացվող ծրագրերից:

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողը նշել է, որ կառույցի զարգացման ծրագիրը շարունակում է աջակցությունը, մասնավորապես, Տավուշի մարզի գյուղական համայնքներին:

Հանդիպման ընթացքում ծավալվել է շահագրգիռ քննարկում, կողմերը ներկայացրել են ապագա համագործակցության իրենց տեսլականը:


25.10.2019
Քննարկվել են հայ-չինական միջխորհրդարանական կապերին եւ տնտեսությանն առնչվող հարցեր
ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը հոկտեմբերի 25-ին հանդիպել է ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլունի հետ։ Միքայել Մելքումյանն ընդգծել է երկու երկրների խորհրդարանների միջեւ, ինչպես նաեւ տնտեսության բնագավառում համագործակց...

25.10.2019
Արարատ Միրզոյանը հանդիպել է Ավստրիայի Ազգային խորհրդի նախագահ Վոլֆգանգ Սոբոտկայի հետ
ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների խորհրդարանների նախագահների համաժողովի շրջանակում հոկտեմբերի 24-ին Ստրասբուրգում հանդիպել է Ավստրիայի Ազգային խորհրդի նախագահ Վոլֆգանգ Սոբոտկայի հետ: Շնորհավորելով Ավստրիայի նորընտիր խորհրդարանի առաջին նիստի կապակցությամ...

25.10.2019
ՀՀ Ազգային Ժողովի նախագահը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ
ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների խորհրդարանների նախագահների համաժողովի շրջանակում հոկտեմբերի 25-ին Ստրասբուրգում հանդիպել է Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ: Արարատ Միրզոյանը գոհունակություն է հայտնել հայ-ֆրանսիական հարաբերությունների ներկա մա...

25.10.2019
Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կմեկնի Իտալիայի Հանրապետություն
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 26-28-ը պաշտոնական այցով կգտնվի Հռոմում, հոկտեմբերի 29-30-ը՝ Նեապոլում: Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ Հայաստան-Իտալիա բարեկամական խմբի ղեկավար Մարիա Կարապետյանը, խմբի անդամներ Ծովինար Վարդան...

25.10.2019
Արարատ Միրզոյանը Ստրասբուրգում հանդիպել է Սլովենիայի խորհրդարանի ստորին պալատի խոսնակ Դեժան Ժիդանի հետ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Եվրոպայի խորհրդի անդամ երկրների խորհրդարանների ղեկավարների համաժողովի շրջանակում հոկտեմբերի 24-ին Ստրասբուրգում հանդիպել է Սլովենիայի խորհրդարանի ստորին պալատի խոսնակ Դեժան Ժիդանի հետ: Արարատ Միրզոյանը նշել է, որ մեծապես կարեւորում է Սլովենիայի խորհրդարանի ...

25.10.2019
ՀՀ Ազգային ժողովի նախագահը հանդիպել է ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցող Անդրեյ Շիրշելի հետ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների խորհրդարանների նախագահների համաժողովի շրջանակում հոկտեմբերի 24-ին Ստրասբուրգում հանդիպել է ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցող Անդրեյ Շիրշելի հետ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հա...

25.10.2019
Արարատ Միրզոյանը Ստրասբուրգում հանդիպել է ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասքիեի հետ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների խորհրդարանների նախագահների համաժողովի շրջանակում հոկտեմբերի 24-ին Ստրասբուրգում հանդիպել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լիլիան Մորի Պասքիեի հետ: Շնորհավորելով Եվրոպայի խորհրդի հիմնադրման 70-ամյակի ...

25.10.2019
ՀՀ Ազգային ժողովի նախագահը Ստրասբուրգում հանդիպել է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների խորհրդարանների նախագահների համաժողովի շրջանակում հոկտեմբերի 24-ին Ստրասբուրգում հանդիպել է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ: Մարիա Պեյչինովիչ Բուրիչը նշել է, որ Եվրոպայի խորհուրդը մեծ ուշա...