Պաշտոնական այցով Իտալիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 28-ին հանդիպել է Իտալիայի Պատգամավորների պալատի նախագահ Ռոբերտո Ֆիկոյի հետ:
Շնորհակալություն հայտնելով Իտալիա այցելելու պաշտոնական հրավերի համար` Արարատ Միրզոյանը կարեւորել է հայ-իտալական հարաբերությունների բարձր մակարդակը եւ նշել, որ բազմաթիվ են մեր երկու ժողովուրդներին ու երկու պետություններին կապող կամուրջները` խարխսված քրիստոնեական, ժողովրդավարական եւ համամարդկային միեւնույն արժեհամակարգին: Այս համատեքստում Արարատ Միրզոյանը խորին երախտագիտություն է հայտնել 2019 թ. ապրիլի 10-ին Իտալիայի Պատգամավորների պալատի կողմից 1915 թ. Հայոց Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ նախաձեռնության ընդունման համար:
Ռոբերտո Ֆիկոյի խնդրանքով Արարատ Միրզոյանն անդրադարձել է Թավշյա հեղափոխությունից եւ 2018թ. դեկտեմբերին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում սկիզբ առած տնտեսական, դատաիրավական եւ քաղաքական բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարին, ինչպես նաեւ երկրի առջեւ ծառացած մարտահրավերներին:
Խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի մասին` Արարատ Միրզոյանը վերահաստատել է Հայաստանի հավատարմությունը խնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափով լուծմանը: Արարատ Միրզոյանը, ներկայացնելով բանակցությունների ներկա ընթացքը, շեշտել է, որ, հաշվի առնելով Ադրբեջանի իշխանությունների ապակառուցողական հռետորաբանությունը, բանակցություններում գրանցված յուրաքանչյուր առաջընթաց պետք է ողջունելի լինի: ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է միջազգային գործընկերների կողմից տարբեր հարթակներում հավասարակշռված եւ կառուցողական մոտեցումների ցուցաբերումը, այդ թվում` ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի շրջանակներում համաձայնեցված ձեւակերպումների կիրառմամբ:
Ռոբերտո Ֆիկոն, համաձայնելով հռետորաբանության վերաբերյալ Միրզոյանի տեսակետին, ընդգծել է, որ Իտալիան շարունակելու է նպաստել երկխոսության կայացմանը, որը միակ ճանապարհն է` հակամարտությանը խաղաղ եւ տեւական լուծում տալու համար:
Արարատ Միրզոյանը կոչ է արել գործընկերոջը` հնարավորինս սեղմ ժամկետում վավերացնել ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որն ամուր իրավական հիմքերի վրա կդնի Հայաստանի հարաբերությունները ոչ միայն ԵՄ-ի հետ, այլեւ կաշխուժացնի կապերը բոլոր անդամ երկրների հետ:
ՀՀ ԱԺ նախագահը Ռոբերտո Ֆիկոյին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան:
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվել են «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական քննարկումները
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի եւ ԱԺ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Սերգեյ Բագրատյանի եւ Մանե Թանդիլյանի նախագահությամբ հոկտեմբերի 29-ին քննարկվել են 2020 թվականի պետական բյուջեի ...
Քննարկվել են հայ-կորեական հարաբերություններին վերաբերող հարցեր
Հոկտեմբերի 29-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանն ընդունել է Հայաստանում Կորեայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Լի Սոկ Պէին (նստավայրը` Մոսկվա): Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Հայաստան-Կորեա բարեկամական խմբի ղեկավար Արման Բոշյանը եւ խմբի անդա...
Քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության նախագիծն ու դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը
Հոկտեմբերի 29-ին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում Նաիրա Զոհրաբյանի նախագահությամբ տեղի է ունեցել աշխատանքային նիստ՝ օրակարգում ունենալով Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության նախագիծն ու դրանից բխող 2020-2022 թվականների գործողությո...
Լենա Նազարյանը հանդիպել է ՄԱԿ Գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոզմարի Դիկարլոյի հետ
Հոկտեմբերի 29-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանը հանդիպել են Միավորված ազգերի կազմակերպության գլ...
Արարատ Միրզոյանը հանդիպել է Հռոմի քաղաքապետ Վիրջինիա Ռաջիի հետ
Պաշտոնական այցով Իտալիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 28-ին հանդիպել է Հռոմի քաղաքապետ Վիրջինիա Ռաջիի հետ: Վերջինս Արարատ Միրզոյանին ներկայացրել է քաղաքի զարգացման իր տեսլականը, ինչպես նաեւ Հռոմ քաղաքի առջեւ ծառացած մարտահրավերներին դիմակայելու ուղ...
Արարատ Միրզոյանը հանդիպել է Իտալիայի Սենատի նախագահ Մարիա Էլիզաբետա Ալբերտի Կազելատիին
Պաշտոնական այցով Իտալիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 28-ին հանդիպել է Իտալիայի Սենատի նախագահ Մարիա Էլիզաբետա Ալբերտի Կազելատիին: Արարատ Միրզոյանը, ողջունելով Սենատի նախագահին, չափազանց կարեւորել է հայ-իտալական միջխորհրդարանական շփումները եւ համոզ...