Տպել
30.10.2019
Շարունակվել են «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումները
1 / 8

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Վլադիմիր Վարդանյանի եւ Արտակ Մանուկյանի նախագահությամբ հոկտեմբերի 30-ին քննարկվել են «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծով նախատեսված ՀՀ նախագահի, ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ վարչապետի, դատաիրավական համակարգի, արդարադատության նախարարության, ՔԿ-ի, ՀՔԾ-ի, ԲԴԽ-ի, ՍԴ-ի, ԿԸՀ-ի, դատախազության, Հաշվեքննիչ պալատի աշխատակազմերի ֆինանսական հատկացումներն ու բյուջետային ծրագրերը։

ՀՀ նախագահի աշխատակազմին 2020 թ.-ին նախատեսվել է հատկացնել 1 միլիարդ, 575 միլիոն դրամ։ Ըստ Էմիլ Տարասյանի՝ գումարի 90 տոկոսը կազմում են վարչական շենքի պահպանման ծախսերը, աշխատավարձի ֆոնդը, գործուղումների համար նախատեսված ֆինանսական միջոցները։ ԿԿրճատվի քաղաքացիների դիմումներին պատասխանելու ժամկետը՝ 3-5 օրվա փոխարեն սահմանելով 2-4 օր։ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը նշել է, որ 2020 թ.-ին կիրականացվեն մի շարք տեխնոլոգիական եւ սոցիալական ծրագրեր, ինչպես նաեւ շարունակվելու է 2019 թ.-ին սկսած «Նախագահական նախաձեռնություններ» ծրագրի իրագործումը։ Կյանքի կկոչվի «Հայրենիքի պաշտպան» ծրագիրը, որով փորձ է արվելու օժանդակություն ցուցաբերել հաշմանդամություն ունեցող զինծառայողներին աշխատանքով ապահովման եւ նրանց առջեւ ծառացած այլ խնդիրների լուծման գործում։ Կկրճատվի ծառայողական մեքենաների թիվը՝ շահագործումից դուրս կգա 7 ավտոմեքենա։

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանի հավաստմամբ՝ 2020 թվականի ՀՀ ԱԺ բյուջետային հայտը կազմվել է 5 միջոցառումներից։  «ԱԺ գործունեության ապահովում օրենսդրական-վերլուծական եւ ներկայացուցչական ծառայությունների» համար նախատեսվել է 6 միլիարդ, 786 հազար դրամ, «Միջազգային խորհրդարանական կազմակերպություններին ՀՀ անդամակցության վճարներ»՝ 183 միլիոն դրամ, «ԱԺ աշխատակազմի պետական ծառայողների վերապատրաստում»՝ 1 միլիոն 260 հազար դրամ, «ԱԺ տեխնիկական հագեցվածության բարելավում»՝ 222 միլիոն 380 հազար դրամ, «ԱԺ շենք- շինությունների կապիտալ նորոգում»՝ 70 միլիոն 856 հազար դրամ։

Տիգրան Գալստյանն անդրադարձել է 2020 թվականի ՀՀ ԱԺ աշխատակազմի կողմից ներկայացվող բյուջետային հայտի որոշ հոդվածների նվազեցումներին` որոշ դեպքերում անհամաձայնություն հայտնելով կատարված նվազեցումների վերաբերյալ:

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը տեղեկացրել է, որ 2020 թ-ի պետական բյուջեի նախագծով պետական մարմինը կիրականացնի 11 ծրագիր, որը ներառում է 47 միջոցառում. նախատեսվել է 22,3 միլիարդ դրամ, որից 7,7 միլիարդը դրամաշնորհներ են եւ վարկային միջոցներ։ Նախատեսված ծրագրերի ցանկից հանվել է «Աջակցություն քաղաքական կուսակցություններին եւ հասարակական կազմակերպություններին» ծրագիրը։ Էդուարդ Աղաջանյանի հավաստմամբ՝ նպատակ է դրվել զերծ մնալ սուբյեկտիվ տարրերից եւ կոռուպցիոն ռիսկերից։ Մոտ ապագայում հարցին կտրվի օրենսդրական լուծում։ 2019թ-ին շահագործումից հանվել է 44 ծառայողական ավտոմեքենա, կրճատվել է 30 վարորդի հաստիք։

ՀՀ Սահմանադրական դատարանի համար նախատեսվել է 721 միլիոն դրամ, որը ըստ ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանի՝ աշխատակազմի պահպանման ծախսերն են: Էդգար Ղազարյանի տեղեկացմամբ՝ 17 ծառայողական մեքենայից շահագործումից դուրս է եկել 4-ը:

«ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծով նախատեսված իրենց ֆինանսական հատկացումներն ու բյուջետային ծրագրերն են ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդի, Արդարադատության նախարարության, Գլխավոր դատախազության, ՀՀ քննչական կոմիտեի, Հատուկ քննչական ծառայության, Հաշվեքննիչ պալատի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պատասխանատուները:   


07.05.2024
Խորհրդարանում հյուրընկալվել է Մալթայի ԱԳՆ ներկայացուցիչը
Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Մարիա Կարապետյանը մայիսի 7-ին հանդիպել է Մալթայի արտաքին գործերի եւ եվրոպական հարցերի ու առեւտրի նախարարության գլոբալ հարցերի, միջազգային զարգացման եւ տնտեսական հարցերի գծով գլխավոր տնօ...

07.05.2024
Ալեն Սիմոնյանը եւ Իվանա Ժիվկովիչը ստորագրել են ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» երկրորդ ծրագրի իրականացման մասին փաստաթուղթ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի Եվրոպայի եւ ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչը մայիսի 7-ին ստորագրել են Հայաստանի խորհրդարանի արձագանքման, արդյունավետության, թափանցիկության եւ ներառականության խթանում (Նոր Հայասատան՝ ժ...

07.05.2024
ԱԺ մշտական հանձնաժողովի անդամները հանդիպել են Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԽ ներկայացուցիչների հետ
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, հանձնաժողովի անդամներ Զեմֆիրա Միրզոեւան, Տիգրան Պարսիլյանը եւ Մարինա Ղազարյանը մայիսի 7-ին հանդիպել են Վենետիկի հանձնաժողովի ու ԵԽ մարդու իրավունքների եւ իրավունքի գերակայության գլխավոր տ...

07.05.2024
Ալեն Սիմոնյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԶԾ Եվրոպայի եւ ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 7-ին հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) Եվրոպայի եւ ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչին: Հանդիպումը տեղի է ունեցել Ազգային ժողովում ՄԱԶԾ խորհրդարանական զարգացման 2-րդ ծրագրի մեկնարկին ընդառաջ: Ալեն ...

07.05.2024
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Հայաստան» խմբակցություն
ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցներին «Հայաստան» խմբակցությունից մասնակցել է պատգամավոր Արթուր Խաչատրյանը: Նա նախ հանդես է եկել ներածական խոսքով, ապա պատասխանել լրագրողների հարցադրումներին: Մանրամասները՝ տեսանյութում: ...

07.05.2024
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Պատիվ ունեմ» խմբակցություն
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հանդես է եկել ներածական խոսքով, ապա պատասխանել լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին: Մանրամասները` տեսանյութում: ...

07.05.2024
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն
ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ու Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը պատասխանել են լրագրողների հարցադրումներին: Մանրամասները` տեսանյութում:...