National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
31.10.2019

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
31.10.2019
Քննարկվել են ՀՀ զինված ուժերում ոչ մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ծնողների կողմից բարձրացված իրավունքի խախտման հարցերը
1 / 3

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում հոկտեմբերի 31-ին Նաիրա Զոհրաբյանի նախագահությամբ քննարկվել են ՀՀ զինված ուժերում ոչ մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ծնողների կողմից բարձրացված իրավունքի խախտման հարցերը:

Հանձաժողովը հրավիրել էր ՀՀ զինված ուժերում ոչ մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ծնողներին եւ ՀՀ քննչական կոմիտեի, Ռազմական ոստիկանության, Զինվորական դատախազության եւ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչներին: Նշվել է, որ վերոնշյալ կառույցներում դեռ շարունակվում է զինծառայողների ծնողների կողմից բարձրացված գործերի քննությունը:

Ծնողների գերակշիռ մեծամասնության կարծիքով՝ իրենց որդիներն ոչ թե ինքնասպանություն են գործել, այլ նրանց սպանել են:

Քննիչները ներկայացրել են գործերի նախաքննական նյութերը եւ հանգամանքները: Քննիչների կողմից բերված փաստարկները հունից հանել են զինվորների ծնողներին եւ քննարկումն ընթացել է լարված մթնոլորտում: Արդյունքում՝ Քննչական կոմիտեի, Զինվորական դատախազության եւ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները հրաժարվել են այդ իրավիճակում շարունակել քննարկումը:

Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը եւ հանձնաժողովի անդամները նպատակահարմար են համարել ընդհատել արդեն երկու ժամից ավել ընթացող քննարկումը, հանդարտեցնել ծնողների էմոցիոնալ լարված վիճակը՝ փորձելով գտնել հանդիպման այլ ձեւաչափ՝ բարձրացված կարեւորագույն խնդիրը քննարկելու համար:


31.10.2019
Կարեւորվել է Հայաստանի եւ Չինաստանի միջեւ վիզայի ազատականացման ռեժիմ ունենալու հարցը
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը եւ ՀՀ ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի անդամ Արմեն Խաչատրյանը հոկտեմբերի 31-ին հանդիպել են Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլունի հետ: Զրուցակիցները քննարկել են հայ-չինական հարաբերությունների զ...

31.10.2019
ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվել են գալիք տարվա պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումները
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի եւ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Մխիթար Հայրապետյանի եւ Մանե Թանդիլյանի նախագահությամբ հոկտեմբերի 31-ին քննարկվել են «ՀՀ 2020թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS