ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Միքայել Զոլյանն Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի քարտուղարության նախաձեռնությամբ նոյեմբերի 4-ին հանդիպել է «Լրագրողների փոխանակման գերմանահայկական ֆորում» ծրագրի մասնակից գերմանական լրատվական գործակալությունների ներկայացուցիչների հետ:
Ծրագրով հայ եւ գերմանացի երիտասարդ լրագրողները ճանաչողական փոխայցեր են կատարում Բեռլին եւ Երեւան:
Ողջունելով հյուրերին Հայաստանի խորհրդարանում՝ Միքայել Զոլյանը կարեւորել է նմանատիպ ծրագրերի իրականացումը, որոնք նպաստում են ՀՀ-Եվրամիություն հարաբերությունների զարգացմանը եւ խորացմանը:
Հանդիպումն ընթացել է հարցուպատասխանի ձեւաչափով, որի ընթացքում պատգամավորը պատասխանել է գերմանացի լրագրողների հարցերին: Միքայել Զոլյանը խոսել է նաեւ Հայաստանում կայացած Թավշյա հեղափոխությունից հետո մի շարք ոլորտներում տեղի ունեցող բարեփոխումների, ՀՀ քաղաքացիների համար ԵՄ անդամ երկրներ մուտքի արտոնագրի դյուրացման գործընթացի մասին:
Ազգային ժողովում շարունակվել են «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական քննարկումները
Նոյեմբերի 4-ին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Բաբկեն Թունյանի եւ Մանե Թանդիլյանի նախագահությամբ շարունակվել են «ՀՀ 2020թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները, որին մասնակցել են պատգամավորներ, ոլորտների պատա...
Հանդիպում ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունում
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նախաձեռնությամբ նոյեմբերի 4-ին տեղի է ունեցել հանդիպում ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ։ Նախարարը ներկայացրել է Կառավարության հեղինակած «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող...
Արարատ Միրզոյանը հանդիպել է Տաջիկստանի խորհրդարանի նախագահ Շուկուրջոն Զուխուրովի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նոյեմբերի 4-ին հանդիպել է պաշտոնական այցով եւ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի միջոցառումների շրջանակում Հայաստանում գտնվող Տաջիկստանի Հանրապետության Մաջլիսի Օլի Մաջլիսի նամոյանդագոնի նախագահ Շուկուրջոն Զուխուրովի հետ: Արարատ Միրզոյանը, ողջունելով Շուկուրջոն Զուխուրովին,...
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերի ժամանակացույց
Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով` 05.11.2019, ժամը 11:00, 414 սենյակ, Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով` 05.11.2019, ժամը 10:00, 114 սենյակ, Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժո...