National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
06.11.2019

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
06.11.2019
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հյուրընկալել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարին
1 / 7

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը եւ հանձնաժողովի անդամները նոյեմբերի 5-ին հանդիպել են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի հետ:

Հանդիպմանը մասնակցել են նաեւ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի տեղակալ, քաղաքական, մամուլի ու տեղեկատվության բաժնի ղեկավար Եկատերինա Դորոդնովան եւ համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սեռանո դե լա Ռոսան:

Հանձնաժողովի նախագահը ԵՄ պատվիրակությանը ներկայացրել է ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ընթացքը, ԵՄ երկրներ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի շուրջ բանակցությունների ընթացիկ արդյունքները: Արման Եղոյանը նաեւ խոսել է Հայաստանում կայացած Թավշյա հեղափոխությունից հետո իրականացվող ոլորտային բարեփոխումների բովանդակության ու նպատակների մասին:

ԵՄ դեսպանը հանձնաժողովին ներկայացրել է ԵՄ կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերին վերաբերող մանրամասներ, անդրադարձել վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի ընթացակարգային նրբություններին, ինչպես նաեւ իր գոհունակությունը հայտնել ՀՀ-ԵՄ համաձայնագրի կիրարկման ընթացքի եւ կատարված աշխատանքի որակի մասին:

Հանդիպման ընթացքում երկուստեք կարեւորվել է Հայաստանում իրականացվող ԵՄ ծրագրերի, եւ ընդհանրապես, մեր երկրում Եվրամիության դերի եւ առաքելության մասին հանրության պատշաճ տեղեկացվածության անհրաժեշտությունը:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանում ներդրումային հնարավորությունների մասին իրազեկման, ինչպես նաեւ՝ տեղում ներդրողների հետ պատշաճ տեղեկատվական աշխատանք տանելու կարեւորությանը:

Հայ խորհրդարանականները կարեւոր են համարել ԵՄ կողմից Հայաստանում իրականացվող զանազան ծրագրերը եւ բարձր գնահատել ժողովրդավարական բարեփոխումներին ցուցաբերած աջակցությունը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու եւ խորացնելու երկխոսությունը քննարկված բոլոր ուղղություններով: 
 


06.11.2019
Քննարկվել են հայ-իրանական բարեկամական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր
ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Վարազդատ Կարապետյանը եւ խմբի անդամ Տաթեւիկ Հայրապետյանը նոյեմբերի 6-ին հանդիպել են Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի անվտանգության եւ արտաքին քաղաքականության մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մոհամմադ Ջավադ Ջամալի Նոբանդեգանիի գլխավորած պատվի...

06.11.2019
Արարատ Միրզոյանն ընդունել է Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության առաջնորդ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նոյեմբերի 6-ին ընդունել է Արցախի Հանրապետության «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով պատվիրակության անդամներին՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ նման հանդիպումները պետք է ավելի հաճախակի տեղի ունենան եւ...

06.11.2019
Քննարկում` «Գիտության ֆինանսավորման հիմնախնդիրները Հայաստանում» թեմայով
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ նոյեմբերի 6-ին տեղի է ունեցել «Գիտության ֆինանսավորման հիմնախնդիրները Հայաստանում» թեմայով քննարկում, որը նախագահել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը: Քննարկմ...

06.11.2019
Քննարկվել են հարկային ոլորտին առնչվող օրինագծեր
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Բաբկեն Թունյանի նախագահությամբ նոյեմբերի 6-ին հրավիրած նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է  «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արման Աբովյանի, Դավիթ Մանուկյանի, Ջանիբեկ Հայրապետյանի եւ Սերգեյ Բագրատյանի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում...

06.11.2019
Արարատ Միրզոյանը հանդիպել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հունաստանի նախագահի հետ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նոյեմբերի 6-ին հանդիպել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսի հետ: Ողջունելով հյուրին՝ ՀՀ ԱԺ նախագահը ուրախությամբ նշել է, որ Հայաստանի եւ Հունաստանի հարաբերությունները բարձր մակարդակի վրա են եւ բացի պե...

06.11.2019
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 11:00-ին կայանալիք  նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...

06.11.2019
«Գիտության ֆինանսավորման հիմնախնդիրները Հայաստանում» թեմայով քննարկման ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ ժամը 10:20-ին տեղի ունենալիք քննարկման ուղիղ հեռարձակումն այստեղ :   ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS