Տպել
08.11.2019
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի դեսպանին
1 / 3

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը նոյեմբերի 8-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բեդրիխ Կոպեցկու հետ:

Կողմերը կարեւորել են երկու երկրների խորհրդարանների համանուն հանձնաժողովների միջեւ համագործակցության զարգացումը, միջխորհրդարանական ակտիվ շփումները:

Զրուցակիցները համաձայնել են, որ երկու երկրների միջեւ մի շարք ոլորտներում առկա է չօգտագործված ներուժ:

Անդրադառնալով Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացին՝ Ռուբեն Ռուբինյանը բարձր է գնահատել Չեխիայի կողմից համաձայնագրի վավերացումը:

Հանձնաժողովի նախագահը եւ դեսպանը մտքեր են փոխանակել նաեւ Հայաստանի քաղաքացիներին ԵՄ մուտքի արտոնագրերի տրամադրման գործընթացի դյուրացման շուրջ:


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...