National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
13.11.2019

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
13.11.2019
Խորհրդարանը քննարկել է «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը
1 / 11

Նոյեմբերի 13-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված օրենսդրական նախաձեռնությունները:

Առաջին ընթերցմամբ չի ընդունվել ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Աննա Կարապետյանի հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Անվտանգության խորհրդի կազմավորման եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:

Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկել են ՀՀ կառավարության հեղինակած «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթը, «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, «Տարածքային կառավարման մասին» եւ կից օրինագծերի փաթեթը, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: 
  
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագիծը: Հիմնական զեկուցող ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը նշել է, որ նախաձեռնության նպատակն է բողոքարկելի դարձնել ժամանակավոր կալանավորման միջնորդությունը մերժելու մասին դատարանի որոշումը:

Գլխադասային՝ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանն առաջին ընթերցմամբ ներկայացրել է «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը: Ըստ հիմնական զեկուցողի՝ նախաձեռնությամբ առաջարկվում է 2020-2021թթ-ի համահարթեցման դոտացիաները հաշվարկել եւ հատկացնել 2016 թվականին փաստացի տրամադրված դոտացիաների չափով:

Գլխադասային՝ ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը:

Այնուհետեւ առաջին ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած «Սնանկության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթը: Ըստ հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանի՝ նախաձեռնության ընդունման դեպքում ակնկալվում է ներդնել սնանկության վարույթում ծախսերի, ժամկետների, կառավարիչների հաշվետվողականության, ապահովված իրավունքի առարկայի իրացման եւ ֆինանսական առողջացման գործուն կարգավորումներ, ինչպես նաեւ վերացնել օրենքում առկա բազմաթիվ անհստակություններ:

Գլխադասային՝ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Արթուր Դավթյանը: Նա կոչ է արել կողմ քվեարկել նախագծին:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է նաեւ ՀՀ կառավարության հեղինակած «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասինե օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանի տեղեկացմամբ՝ նախատեսվող փոփոխությամբ՝ Վարչապետին կամ Կառավարությանը օրենքով նախատեսված ենթակա մարմինների եւ դրանց պաշտոնատար անձանց, ինչպես նաեւ մարզպետների վարչական ակտերը, գործողությունները կամ անգործությունը կարող են բողոքարկվել ակտն ընդունած մարմին կամ դատական կարգով:

Գլխադասային՝ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Աննա Կարապետյանը: Նա առաջարկել է կողմ քվեարկել նախագծին:

Խորհրդարանը քննարկել է «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրինագիծը, որը ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Նա նշել է, որ պատգամավորներից ստացվել են առաջարկներ, որոնք կքննարկվեն եւ հնարավորության դեպքում կներառվեն նախագծում: Նախարարն անդրադարձել է հիմնական շեշտադրումերին եւ մանրամասնել է, թե ինչպիսի տրամաբանությամբ են ձեւավորվել փաստաթղթում ներկայացված ցուցանիշները: Զեկուցողը խոսել է մարդկային կապիտալում նախատեսվող ներդրումների մակարդակի զգալի աճի մասին, ընդգծել է, որ առաջին անգամ երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթում նախատեսված չեն բյուջետային աջակցության վարկեր: Ատոմ Ջանջուղազյանի տեղեկացմամբ՝ Կառավարությունը ներգրավվելու է այնպիսի վարկեր, որոնք օգտագործվելու են կոնկրետ նպատակային ծրագրերի համար:

Անդրադարձ է եղել նաեւ կենսաթոշակների աճին եւ ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված միջոցառումներին:

Գալիք տարվա համար կանխատեսվում է ունենալ 4.9 տոկոս տնտեսական աճ: Գնաճը կլինի 2 տոկոսի սահմաններում: Հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը կկազմի 22,6 տոկոս: Ակնկալվում է ունենալ արտահանման առաջանցիկ աճ, որը կկազմի 10.9 տոկոս:

Ֆինանսների նախարարը, խոսելով պետական պարտքի չափի մասին, նշել է, որ Հայաստանը դիտարկվում է ցածր պարտքի բեռ ունեցող երկրների շարքում:

Ատոմ Ջանջուղազյանը պատասխանել է պատգամավորների հարցերին:

«ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումը կշարունակվի նոյեմբերի 14-ին:

Օրվա վերջին նիստում «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն՝ կառավարության անդամները պատասխանել են պատգամավորների հարցերին:


13.11.2019
«Բաց դասեր» Ազգային ժողովում
Նոյեմբերի 13-ին ՀՀ Ազգային ժողով են այցելել Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի տարբեր դպրոցների աշակերտներ: Նրանց հետ հանդիպել  եւ «Բաց դաս» են անցկացրել ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը եւ ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահ...

13.11.2019
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու 2020թ պետական բյուջեի նախագծին
Նոյեմբերի 13-ին հրավիրած մամուլի ասուլիսում  ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներ՝ ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը, պատգամավորներ Սերգեյ Բագրատյանը, Արթուր Դալլաքյանն ու Արթուր Գրիգորյանն անդրադարձել են  Հայա...

13.11.2019
Համայնքի միջնակարգ դպրոցում բացվել է ռուսաց լեզվի ինտերակտիվ դասարան
Ալեքսանդր Գրիբոյեդովի մահվան 190-րդ տարելիցի կապակցությամբ   հայ-ռուսական բարեկամական համագործակցության շրջանակում ԱԺ պատգամավորներ Նարեկ Մկրտչյանի,  Ալեքսեյ Սանդիկովի նախաձեռնությամբ  եւ ՌԴ դեսպանության ու Գիտության եւ մշակույթի ռուսական կենտրոնի աջակցությամբ նոյեմբերի 12-ին Արմ...

13.11.2019
Տեղեկատվություն
Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, նոյեմբերի 14-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ Ազգային ժողովի «Ոսկեզօծ» սրահում տեղի կունենա ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի եւ Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Դարիգա Նազարբաեւայի հանդիպումը՝ ընդլայնված կազմով: Հանդիպումից հետո՝ 15:45-ին, ՀՀ ԱԺ ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am