Տպել
13.11.2019
«Բաց դասեր» Ազգային ժողովում
1 / 12

Նոյեմբերի 13-ին ՀՀ Ազգային ժողով են այցելել Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի տարբեր դպրոցների աշակերտներ:

Նրանց հետ հանդիպել  եւ «Բաց դաս» են անցկացրել ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը եւ ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը:

Պատգամավորները պատասխանել են աշակերտների հարցերին: Անդրադարձ է եղել  «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի աշխատանքային նախագծի այն դրույթին, որով առաջարկվում է հայոց լեզու, հայ գրականություն եւ հայոց պատմություն առարկաները  բուհերի ոչ մասնագիտական ֆակուլտետներում ուսուցանման համար համարել ոչ պարտադիր:

Թագուհի Թովմասյանը նշել է, որ առաջարկությունը   սխալ է հասկացվել: Նա պարզաբանել է, որ  բուհն ինքն է ընտրելու այդ առարկաների դասավանդման  անհրաժեշտությունը:

Հյուրերը նաեւ շրջել են խորհրդարանի շենքում, հետեւել Ազգային ժողովի հերթական նիստի աշխատանքին,  թանգարանում ծանոթացել խորհրդարանի պատմությանը:

Նույն օրն օրենսդիր մարմին են այցելել նաեւ Երեւանի Վիկտոր Համբարձումյանի անվան թիվ 12 հիմնական եւ Արմավիրի մարզի Փշատավան համայնքի միջնակարգ դպրոցների աշակերտներն ու մանկավարժները։

«Բաց դաս»-երը վարել են պատգամավորներ Արսեն Ջուլֆալակյանը եւ Հերիքնազ Տիգրանյանը։ Նրանք ներկայացրել են խորհրդարանի կառուցվածքը, խմբակցությունների կազմերը, մշտական հանձնաժողովների գործունեությունը, նախագծերի մշակման, քննարկման եւ ընդունման ընթացակարգերը, անդրադարձ են կատարել պատգամավոր- ընտրող հանդիպումներին։

Արսեն Ջուլֆալակյանը պատասխանել է դպրոցականների բազմաթիվ հարցերի, որոնք առնչվել են մարզաշխարհին, Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, զբոսաշրջությանը եւ այլ բնագավառներում առկա խնդիրներին։

Պատգամավորի հավաստմամբ՝ Հայաստանը տարածաշրջանի այն եզակի երկիրն է, որը համագործակցում է Եվրամիության եւ ԵԱՏՄ-ի հետ, ինչը հնարավորություն է տալիս զարգացնել տնտեսությունը, ավելացնել ապրանքաշրջանառությունը, ներդնել եվրոպական առաջավոր փորձը դատաիրավական եւ այլ բնագավառներում։ Նա աշակերտներին հորդորել է չընկճվել, չվախենալ կյանքում առաջ եկող խոչընդոտներից եւ փորձել լինել լավագույնն ընտրած մարզաձեւում եւ մասնագիտության մեջ։ «Միշտ ձգտեք հասնել լավագույնին»,- ասել է Արսեն Ջուլֆալակյանը։

Հերիքնազ Տիգրանյանը հայրենի համայնքի աշակերտներին եւ մանկավարժներին ներկայացրել է 2020թ--ի պետական բյուջեի նախագծի մշակման, քննարկման եւ ընդունման ընթացակարգերը։ Նա կարեւորել է պետբյուջեի կատարման նկատմամբ խորհրդարանական վերահսկողության դերն ու նշանակությունը։ Պատգամավորը տեղակացրել է Ընտրական օրենսգրքի նախատեսվող փոփոխությունների մասին, ընդգծել համամասնական ընտրակարգի կարեւորությունը։ Հերիքնազ Տիգրանյանը կողմ է բուհ-երում Հայոց լեզվի, գրականության եւ պատմության ոչ պարտադիր լինելուն, քանի որ դպրոցական տարիներին ստացած գիտելիքներն այս առարկաների գծով լիովին բավարար են։ Շեշտադրվել է մասնագիտական կրթությունը՝ ապագա գործունուեության ընթացքում։ Ըստ պատգամավորի՝ երկու օտար լեզվի իմացությունը պետք է պարտադիր լինի։ Հերիքնազ Տիգրանյանը խորհուրդ է տվել ընթերցել գեղարվեստական եւ մասնագիտական գրականություն, ինչպես նաեւ տպագիր մամուլ։


13.11.2019
Խորհրդարանը քննարկել է «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը
Նոյեմբերի 13-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված օրենսդրական նախաձեռնությունները: Առաջին ընթերցմամբ չի ընդունվել ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Աննա Կարապետյանի հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենք...

13.11.2019
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու 2020թ պետական բյուջեի նախագծին
Նոյեմբերի 13-ին հրավիրած մամուլի ասուլիսում  ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներ՝ ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը, պատգամավորներ Սերգեյ Բագրատյանը, Արթուր Դալլաքյանն ու Արթուր Գրիգորյանն անդրադարձել են  Հայա...

13.11.2019
Համայնքի միջնակարգ դպրոցում բացվել է ռուսաց լեզվի ինտերակտիվ դասարան
Ալեքսանդր Գրիբոյեդովի մահվան 190-րդ տարելիցի կապակցությամբ   հայ-ռուսական բարեկամական համագործակցության շրջանակում ԱԺ պատգամավորներ Նարեկ Մկրտչյանի,  Ալեքսեյ Սանդիկովի նախաձեռնությամբ  եւ ՌԴ դեսպանության ու Գիտության եւ մշակույթի ռուսական կենտրոնի աջակցությամբ նոյեմբերի 12-ին Արմ...

13.11.2019
Տեղեկատվություն
Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, նոյեմբերի 14-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ Ազգային ժողովի «Ոսկեզօծ» սրահում տեղի կունենա ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի եւ Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Դարիգա Նազարբաեւայի հանդիպումը՝ ընդլայնված կազմով: Հանդիպումից հետո՝ 15:45-ին, ՀՀ ԱԺ ...