National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
14.11.2019

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
14.11.2019
Արարատ Միրզոյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահ Դարիգա Նազարբաեւային
1 / 33

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նոյեմբերի 14-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Դարիգա Նազարբաեւայի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ Արարատ Միրզոյանը վստահություն է հայտնել, որ Դարիգա Նազարբաեւայի այցը նոր լիցք կհաղորդի հայ-ղազախական հարաբերություններին: ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է Ղազախստանի հետ կապերի խորացմամբ՝ ելնելով մեր երկրների փոխադարձ շահերից: Նա ընդգծել է, որ հայ-ղազախական հարաբերությունները գործնականում զարգանում են բոլոր ուղղություններով, եւ դրանցում կարեւոր դեր է խաղում նաեւ միջխորհրդարանական համագործակցությունը: Այդ համատեքստում նա նշել է, որ վերջին տարիներին առաջին անգամ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ բարեկամական խմբի այցը Ղազախստան, իսկ առաջիկայում սպասվում է ղազախական կողմի այց: Արարատ Միրզոյանը նշել է, որ տնտեսական ցուցանիշներով արձանագրված է դրական դինամիկա. երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունն աճել է մոտ 150 տոկոսով: Ըստ ԱԺ նախագահի՝ թիվն արդեն խոսուն է եւ դեռ առկա է մեծ չիրացված ներուժ: Հայաստանի խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ երկու երկրների միջեւ երկխոսությունը ծավալվում է ոչ միայն երկկողմ, այլ նաեւ բազմակողմ ուղղություններով, երկու երկրները համագործակցում են միջազգային տարբեր ձեւաչափերում: Նա կարծիք է հայտնել, որ տեսակետներն այդ հարթակներում կարող են լինել ավելի հավասարակշռված, իհարկե, առաջին հերթին անվտանգության վերաբերյալ հարցերում: «Մեր երկրի համար կա զգայուն հարց՝ ԼՂ հիմնահարցը: Հայաստանում շատ ընդգծված տեսակետ կա, որ դաշնակիցները միջազգային տարբեր հարթակներում պետք է հաշվի առնեն միմյանց հետաքրքրություններն այսպիսի հարցերում եւս»,- ասել է ՀՀ ԱԺ նախագահը: Նա խոսել է նաեւ մշակութային համագործակցության մասին՝ ընդգծելով, որ Ղազախստանի հայ համայնքը բարգավաճում է, ունի բոլոր հնարավորությունները՝ իր ներդրումն ունենալու երկրի զարգացման գործում եւ շատ լավ իրացնում է այդ հնարավորությունը:

Դարիգա Նազարբաեւան, շնորհակալության հայտնելով ընդունելության համար, նշել է, որ շատ ուրախ է կրկին հանդիպել Արարատ Միրզոյանի հետ: Նա հայտարարել է, որ կարող է Ղազախստանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները վստահաբար անվանել եղբայրական, որովհետեւ առկա են մշակութային ընդհանուր արմատներ: Նա ուրախությամբ է ընդգծել, որ սերտորեն աշխատում են նաեւ մեր գիտնականները, որոնք համագործակցության հուշագիր են ստորագրել: «Այս տարի նշում ենք Ղազախստանի եւ Հայաստանի անկախ հանրապետությունների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը: Սա մեծ իրադարձություն է եւ մեզ համար հպարտանալու մեծ բան կա, կան կոնկրետ հաջողություններ, բայց մենք միշտ ուզում ենք մի փոքր ավելին»,- ասել է Դարիգա Նազարբաեւան: Նա կարեւորել է տրանսպորտային միջանցքների զարգացումը, որպեսզի երկու երկրների միջեւ առեւտրային հարաբերությունները հեշտանան: Նաեւ ընդգծել է, որ ավելանում է ապրանքաշրջանառության ծավալը, որի ընդլայնման համար կան էլ ավելի հնարավորություններ:

Դարիգա Նազարբաեւան հայտնել է, որ եկող տարի նախատեսվում է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի այցը Հայաստան, որը, նրա կարծիքով, եւս կհանդիսանա կարեւոր քայլ՝ երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման ճանապարհին:

Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահն էլ իր հերթին է արձանագրել, որ միջխորհրդարանական հարաբերությունները զարգանում են շատ լավ դինամիկայով: Նաեւ նշել է, որ զբոսաշրջության զարգացման մեծ հնարավորություններ կան: Նազարբաեւան շնորհակալություն է հայտնել, որ Երեւանի պետական համալսարանում գործում է ղազախերենի կենտրոն, ուր նա պատրաստվում է այցելել: «Համագործակցության հեռանկարները մեծ են, դրանք պետք է զարգացնել տարբեր ուղղություններով: Հայաստանում գիտական մեծ ներուժ կա եւ այս հարցում պատրաստ ենք ձեզանից շատ բան սովորել: Մենք ընդհանուր առմամբ շարժվում ենք նույն ուղղությամբ»,- ասել է Դարիգա Նազարբաեւան:

Արարատ Միրզոյանը լիովին համաձայնել է, որ զբոսաշրջության զարգացման մեծ ներուժ կա եւ միջխորհրդարանական խմբերը ակտիվ պետք է աշխատեն այդ ուղղությամբ: «Իսկապես ամեն ինչ ճիշտ ուղղությամբ է ընթանում եւ պետք է հետեւել, որ ամեն ինչ այդպես էլ շարունակվի»,- ասել է ՀՀ ԱԺ նախագահը:

Դարիգա Նազարբաեւան գրառում է կատարել Ազգային ժողովի պատվո հյուրերի մատյանում, նաեւ բարեկամության ծառ տնկել Հայաստանի խորհրդարանի այգում:
 


14.11.2019
Խորհրդարանը շարունակել է «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրինագծի քննարկումը
Նոյեմբերի 14-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված օրենսդրական նախաձեռնությունները: Այնուհետեւ պատգամավորները շարունակել են «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրինագծի քննարկումը: ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշել...

14.11.2019
Ազգային ժողովում հյուրընկալվել են մի շարք մարզերի դպրոցների աշակերտներ
Նոյեմբերի 14-ին «Բաց դաս»-ի շրջանակում ՀՀ Ազգային ժողով են այցելել Հայաստանի մի շարք մարզերի  դպրոցների աշակերտներ եւ ուսուցիչներ: Արարատի մարզի Մասիս քաղաքի թիվ 3 դպրոցի աշակերտների եւ ուսուցիչների հետ հանդիպել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը: Նա կարեւորել է որակյալ...

14.11.2019
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանի ելույթը «Բեռլինի Պատ 30 - մասնատված քաղաքից դեպի ազատությունների քաղաք» համաժողովում
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը մասնակցել է նոյեմբերի 7-ից 11-ը Բեռլինում կայացած «Բեռլինի Պատ 30-մասնատված քաղաքից դեպի ազատությունների քաղաք» համաժողովին: ԱԺ փոխնախագահն իր ելույթում ասել է. «Կա ինչ որ մի բան, որ չի սիրում պատ...» Տիկնայք եւ պարոնայք, շատ ուրախ եմ, որ որպես Հայաստանի Հանրապե...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS