Տպել
18.11.2019
Փակված հանքի տարածքում տնկվել է ավելի քան 600 ծառ
1 / 15

Արմավիրի մարզում համայնքային կանաչապատման-անտառապատման ծրագրի մեկնարկը տրվել էր դեռեւս 2019 թվականի ամռանը: Այդ ժամանակ Սերժ Թանկյանի աջակցությամբ պատգամավորներ Նարեկ Մկրտչյանն ու Վարազդատ Կարապետյանը հանդիպել էին «Էյ Թի Փի» (Armenian Tree Project)-ի բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Ժանմարի Պապելյանի եւ ծրագրերի համակարգող Արթուր Հարությունյանի հետ:

Ծառատունկի համար նախատեսված տարածքը գտնվում է Փարաքար-Մերձավան համայնքների սահմանին, որը նախկինում պատկանում էր «Սահակյանշին» ընկերության ներքո գտնվող ավազի հանքին:

Ընկերության տնօրինության հետ բանակցությունների արդյունքում՝ ավելի քան 8000 քառ մետր վերադարձվել է Մերձավան համայնքին՝ կանաչապատ հանգստի գոտի ստեղծելու նպատակով:

Մի քանի ամիսների ջանքերի շնորհիվ՝ ծրագիրն իրականանություն է դարձել: Բազմաթիվ պատգամավորների, համայնքի բնակիչների, մարզպետարանի, Տարածքային կառավարման նախարարության, քաղաքապետերի մասնակցությամբ նոյեմբերի 16-ին Փարաքարում իրականացվել է ծառատունկ: Փակված հանքի տարածքում տնկվել է ավելի քան 600 ծառ, ինչը կնպաստի գյուղը փոշուց ազատելուն եւ երեխաների համար այգի ու մաքուր օդ ունենալուն: