ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՀՀ ԱԺ Հայաստան-Շվեդիա բարեկամական խմբի ղեկավար Հռիփսիմե Գրիգորյանը նոյեմբերի 19-ին ընդունել է Շվեդիայի Լունդ համալսարանի ուսանողներին:
Ողջունելով ուսանողներին՝ Հռիփսիմե Գրիգորյանը կարեւորել է Հայաստանի եւ Շվեդիայի միջեւ հարաբերություննների զարգացումը, խոսել է Թավշյա հեղափոխությունից հետո մի շարք ոլորտներում տեղի ունեցող բարեփոխումների մասին:
Հանդիպումը հիմնականում անցել է հարցուպատասխանի ձեւաչափով:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը հյուրերի խնդրանքով անդրադարձել է Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հարցին, ներկայացրել Արցախի հիմնահարցի խաղաղ կարգավորման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը, խոսել «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի եւ Հայաստանում կանանց իրավահավասարության խնդիրների մասին:
Հռիփսիմե Գրիգորյանը նաեւ անդրադարձել է Հայաստանի համար այս փուլում առաջնահերթ տնտեսական հեղափոխության կայացմանը՝ խոսելով պետություն-մասնավոր հատված համագործակցության, անհատական ջանքի եւ շարունակական ինքնակրթման միջոցով բարեկեցություն եւ զարգացում ապահովելու կարեւորության մասին:
Շվեդ ուսանողները նաեւ շրջել են խորհրդարանի շենքում:
ԱԺ նախագահի հայտարարությունը քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին
«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով Հայաստանի Հանրապետության ցամաքային ուղեւորափոխադրումների կազմակերպման գործընթացը եւ 2016-2019 թթ. ոլորտը սպասարկող, համակարգող եւ վերահսկող լիազոր մարմիններ...
Տեղեկատվություն խորհրդարանական ճեպազրույցների անցկացման վերաբերյալ
Խորհրդարանական ճեպազրույցները տեղի կունենան նոյեմբերի 20-ին՝ ժամը 11:00-ին, ԱԺ 334 դահլիճում՝ հետեւյալ ժամանակացույցով. ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն-11:00-11:20, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցություն-11:20-11:40, ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցություն-11:40-12:00: ...
Խորհրդարանն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը
ՀՀ Ազգային ժողովը նոյեմբերի 19-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: Խորհրդարանը քվեարկություններով ընդունել է նախորդ օրը քննարկված օրինագծերը, այնուհետեւ շարունակել ՀՀ ԱԺ պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի եւ Հերիքնազ Տիգրանյանի հեղինակած «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կա...
Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 20-22-ը աշխատանքային այցով կգտնվի Սանկտ Պետերբուրգում՝ մասնակցելու ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի եւ լիագումար նիստերի, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովների, ինչպես նաեւ ԱՊՀ երիտասարդական միջխորհրդարանա...
Քննարկվել են բարեկամական խմբերի գործունեությանն առնչվող հարցեր
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի նախագահությամբ նոյեմբերի 19-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ ԱԺ բարեկամական խմբերի գործունեության վերաբերյալ։ Հանձնաժողովի նախագահը գործընկերներին է ներկայացրել ԱԺ բարեկամական խմբերի գործունեության արդյունավետու...
ԱԺ պատգամավորների գործուղումներ
Շվեդական միջազգային զարգացման եւ համագործակցության գործակալության անունից կազմակերպված «Մեդիա կարգավորումները ժողովրդավարության շրջանակներում» միջազգային վերապատրաստման ծրագրին մասնակցելու համար 2019 թվականի նոյեմբերի 17-ից դեկտեմբերի 6-ը Կալմար եւ Ստոկհոլմ (Շվեդիայի Թագավորություն) կգործուղվեն ԱԺ պ...