ՀՀ ԱԺ Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբի ղեկավար Մերի Գալստյանը նոյեմբերի 20-ին ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուն Յամադային:
Ողջունելով հյուրին՝ Մերի Գալստյանը կարեւորել է Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ երկկողմ հարաբերությունների օրակարգում միջխորհրդարանական համագործակցության նշանակությունը եւ այդ համատեքստում՝ երկու երկրների խորհրդարանների բարեկամական խմբերի փոխգործակցության զարգացումը:
Զրուցակիցները բարձր են գնահատել երկկողմ հարաբերությունների ներկայիս մակարդակը, քննարկել են միջխորհրդարանական համագործակցության հեռանկարներն ու տեսլականը, անդրադարձել համագործակցության ընդլայնման ուղղությամբ տարվող քայլերին:
Պատգամավորն իր երախտագիտությունն է հայտնել դեսպան Յամադային երկկողմ հարաբերությունների խորացման գործում ունեցած ներդրման, Ճապոնիայի կողմից տարբեր ոլորտներում ցուցաբերած օժանդակության եւ իրականացված ծրագրերի համար:
Ջուն Յամադան գոհունակությամբ նշել է, որ հայ-ճապոնական փոխգործակցությունը տարբեր բնագավառներում զարգանում է:
Զրուցակիցները հեռանկարային են համարել համագործակցության խթանումը եւ փորձի փոխանակումը տարբեր թիրախային, մասնավորապես՝ շրջակա միջավայրի պահպանության, թափոնների կառավարման եւ վերամշակման, նորարական տեխնոլոգիաների ոլորտներում: Նաեւ կարեւորվել է մշակութային երկխոսության խորացումը երկու բարեկամ ժողովուրդների միջեւ:
Կողմերը պատրաստակամություն են հայտնել ակտիվացնել միջխորհրդարանական կապերը բարեկամական խմբերի, փոխադարձ այցերի, թիրախային ոլորտներում իրականացվող ծրագրերի միջոցով, ինչը կնպաստի երկկողմ կապերի առավել ամրապնդմանը եւ հետագա զարգացմանը:
Հայ պատգամավորները Վաշինգտոնում հանդիպումներ են ունեցել
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները` բարեկամական խմբի ղեկավար, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, Ֆինանսավար...
Խորհրդարանը քննարկել է ՄԻՊ տարեկան հաղորդումը եւ զեկույցը
Թե' Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդումը, թե' որպես կախարգելման ազգային մեխանիզմ` ՄԻՊ-ի տարեկան զեկույցը ցույց են տալիս բնագավառում առկա խնդիրները: Ներկայացվել են այն բազմաթիվ խնդիրները, որոնք ընթացքում լուծվել են, այդ թվում` պաշտպանի միջամտության արդյունքում: Ներկայացնելով 2023 թվականի ը...
«Հանքարդյունաբերական ոլորտը եւ նորակառույց ճանապարհները» թեմայով աշխատանքային քննարկում խորհրդարանում
Գերծանրաբեռնված ավտոմեքենաներից վնասվող ճանապարհների հարցը եւ լուծման հնարավոր ուղիները «Հանքարդյունաբերական ոլորտը եւ նորակառույց ճանապարհները» թեմայով աշխատանքային քննարկման առանցքում էին: Մայիսի 2-ին տեղի ունեցած աշխատանքային քննարկումը նախաձեռնել էր ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշ...
Խորհրդարանում քննարկվել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2022-2023 թթ. գործունեության մասին հաղորդումը
2022-2023 թվականներին կազմակերպվել եւ անցկացվել են ՏԻՄ ընտրություններ Հայաստանի 24 համայնքներում, որոնցից 21-ում՝ համամասնական ընտրակարգով, իսկ 3-ում՝ մեծամասնական: 2023 թվականին ԿԸՀ-ն օրենսդրությանը համապատասխան ստուգել է 1 քաղաքացիական նախաձեռնության կողմից Ազգային ժողովին օրենքի նախագ...
Ազգային ժողովում քաղաքացիների ընդունելության ժամանակացույց
ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյան - 13.05.2024 - 14:00-16:00, ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյան - 17.05.2024 - 14:00-16:00: 1. Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով - 06.05.2024 - 15:00-17:00, 2. Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով - 07.0...
Ազգային ժողովը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը
Ազգային ժողովը մայիսի 2-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը եւ քվեարկություններով ընդունել նախորդ օրը քննարկված օրենքների նախագծերը: Այնուհետեւ պատգամավորները շարունակել են Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի (ՀՌՀ) 2023 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդման քննարկումը: Ելույթնե...
ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահին
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները` բարեկամական խմբի ղեկավար, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, Ֆինանսավար...
Հայ պատգամավորները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Բեն Քարդինին
Մայիսի 1-ին ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները` բարեկամական խմբի ղեկավար, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը...