Տպել
22.11.2019
ԱԺ նախագահը մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին
1 / 12

Նոյեմբերի 21-ին Սանկտ Պետերբուրգում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին:

Ի թիվս այլ հարցերի՝ խորհրդին են ներկայացվել Ղազախստանում տեղի ունեցած նախագահական եւ Բելառուսում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում ԱՊՀ ՄԽՎ դիտորդական առաքելությունների զեկույցները:

Քննարկվել են հաջորդ տարի ԱՊՀ երկրներում տեղի ունենալիք համապետական ընտրություններում դիտորդական առաքելությունների ժամանակացույցը, Մեծ հայրենական պատերազմի 75-ամյակին նվիրված միջոցառումների ցանկը:

Խորհուրդը հաստատել է նոյեմբերի 22-ին անցկացվող ԱՊՀ ՄԽՎ լիագումար նիստի օրակարգը:

Արարատ Միրզոյանի առաջարկությամբ կոմիտեներում հավելյալ քննարկման ներկայացնելու համար լիագումար նիստի օրակարգից հանվել է էքստրեմիզմի բռնի դրսեւորման եւ ահաբեկչության պարագայում միջազգային հումանիտար իրավունքի գործադրման վերաբերյալ փաստաթուղթը: 
 


22.11.2019
Քննարկվել են «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունները
Նոյեմբերի 21-ին Արարատի մշակույթի կենտրոնում ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Համազասպ Դանիելյանը, Սոս Ավետիսյանը, Թագուհի Ղազարյանը եւ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը հանդիպել են քաղաքացիների հետ՝ քննարկելու «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի փոփոխությ...

22.11.2019
ԱԺ պատգամավորների գործուղումներ
Հայաստան-Ուկրաինա փոխանակման ծրագրի շրջանակներում «Հակակոռուպցիոն մարմինները եւ բարեփոխումները Ուկրաինայում» խորագիրը կրող ճանաչողական այցով 2019 թվականի նոյեմբերի 24-28-ը Կիեւ (Ուկրաինա) կգործուղվի ԱԺ պատգամավոր Սարգիս Խանդանյանը: ...